Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՍԱԴՐԻՉՆԵՐԻ ԱԶԳԱԴԱՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՍԱԴՐԻՉՆԵՐԻ

ԱԶԳԱԴԱՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


Այսօր տեղի ունեցավ «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահության այս տարվա անդրանիկ նիստը, որտեղ քննարկվեց երկրում ստեղծված իրավիճակը:

Նշվեց, որ Գյումրիում սարսափելի հանցագործությունից հետո, իրենց սադրիչ գործունեությամբ հայտնի, արեւմտյան շահերի սպասարկող շրջանակները փորձեցին կազմակերպել անկարգություններ, հարձակումներ Ռուսաստանի դիվանագիտական ու զինվորական հաստատությունների վրա, ինչը հանգեցրեց բախումների ոստիկանության հետ: ՍԻՄ Նախագահությունը դատապարտեց ազգամիջյան թշնամանքի սերմանման եւ երկրում իրավիճակի սրման փորձերը: Հատուկ ուշադրություն դարձվեց արտասահմանից ֆինանսավորվող որոշ ԶԼՄ-ների ու Հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ համացանցում գործող վարձու խմբերի ազգադավ, սադրիչ դերակատարության վրա: Նման «մայդանային» տեխնոլոգիաների կիրառումը առավել վտանգավոր է դառնում աշխարհում, եւ հատկապես Հայաստանի շուրջ բարդացող աշխարհաքաղաքական իրավիճակում, Արցախի սահմաններում լարվածության կտրուկ աճի պայմաններում:

ՍԻՄ Նախագահությունը որոշեց ԶԼՄ-ների մասի օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկության վերաբերյալ կազմակերպել քննարկում եւ հաջորդ նիստին ներկայացնել կոնցեպցիան: Որոշվեց ԱԺ-ում հանդես գալ հարցմամբ Հայաստանում ՀԿ-ների աշխատանքների ու ֆինանսական աղբյուրների թափանցիկության վերաբերյալ: Հանձնարարվեց ուսումնասիրել իրավապահ մարմիններին, ԶԼՄ-ներում ու համացանցում ազգամիջյան թշնամանք սերմանելու կապակցությամբ, կազմակերպիչներին պատասխանատվության ենթապկելու պահանջով,  հարցում կատարելու  նպատակահարմարությունը:


«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության լրատվական ծառայություն




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ