Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՓԱՍՏԱԲԱՆԸ ՈՃՐԱԳՈՐԾԻ ՄՈՏ ՀՈԳԵԿԱՆ ՇԵՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԿԱՏԵԼ

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆԸ ՈՃՐԱԳՈՐԾԻ ՄՈՏ ՀՈԳԵԿԱՆ

ՇԵՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԿԱՏԵԼ


«Պերմյակովը պատմում էր, որ պատուհանից է մտել տուն, 3 սենյակ էր, առաջինում մի հոգի է եղել, արթնացել է, աղմկել, ինքը ասել է, որ հայերեն չի հասկանում, երբ Ավետիսյանը ձեռքը տարել է հեռախոսին, ինքը կրակել է, հետո երկրորդ սենյակից է ձայն լսել, գնացել, տեսել 2 հոգի, երկուսին էլ կրակել, երրորդ սենյակում 4 հոգի էին, երեքին սպանել է, փոքիկին էլ է ուզել սպանել, ավտոմատը չի աշխատել, դրա համար դրա վրա գտնվող սվինով է հարվածել: Դրանից հետո նա հագուստը փոխել է, ջուր խմել և հեռացել»,- iravunk.com-ի հետ զրույցում ներկայացնելով ռուս ոճրագործի հարցաքննության մանրամասները ասաց մեկ օրով Պերմյակովի փաստաբան եղած ԹԱՄԱՐԱ ՅԱԼՈՅԱՆԸ:

- Տիկին Յալոյան, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հեռուստաեթերում խոսելիս նշում էր, որ եթե ինքը նայեր հանցագործի աչքերին կզգար` նա մեղավոր է, թե ոչ: Դուք հնարավորություն ունեցել եք նայել ոճրագործության մեջ մեղադրվողի աչքերի մեջ, դուք զգացի՞ք, նա մեղավոր է՞, թե՞ ոչ:

- Ինքը ընդունեց, որ ինքն է կատարել այդ հանցագործությունը եւ իր աչքերի մեջ նայելու անհրաժեշտություն չկար:

- Ինչ եք կարծում, զղջո՞ւմ էր կատարվածի համար:

- Այո, բայց իհարկե, շատ դժվար է ասել, երբ է մարդը իսկապես զղջում: Կարող է բազմաթիվ խոսքեր ասել և չզղջալ, և մի խոսք ասել ու իսկապես զղջալ:

- Նրա մոտ հոգեկան շեղվածություն նկատեցի՞ք:

- Ոչ, նա հոգեկան հիվանդ չէր:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ