Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

«ՀԱՆՈՒՆ ԱՐՎԵՍՏԻ» ՊՐՈՖԵՍՈՐԸ ԲԱՆԿ Է ԹԱԼԱՆԵԼ

Արխիվ 12-16

«ՀԱՆՈՒՆ ԱՐՎԵՍՏԻ» ՊՐՈՖԵՍՈՐԸ ԲԱՆԿ Է ԹԱԼԱՆԵԼ


Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի նախկին պրոֆեսոր Ջոզեֆ Գիբենսը կողոպտել է Նյու-Յորքի բանկերից մեկը: Կողոպուտի ամբողջ ընթացքը նա նկարահանել է տեսախցիկով, ինչպես ինքն է ասել`«հանուն արվեստի»: Գիբենսը պատրաստվում է իր կողոպուտի վերաբերյալ ստեղծել ֆիլմ:

61-ամյա պրոֆեսորը տեսախցիկով եւ զենքով ներխուժել է բանկ եւ այնտեղից վերձրել ընդհամենը 1000 դոլար: Կողոպուտի համար առաջադրվել է մեղադրանք եւ նրան ձերբակալել են: Այժմ  կողոպուտի «հերոսը» գտնվում է բանտում:

«Իր նախատեսած ֆիլմի համար նա կատարել է հետախուզություն, նրա արարքը չի կարելի որակել, որպես հանցագործություն»,-ասել է Գիբենսի մտերիմներից մեկը:

«Ես երկար ժամանակ կանգնել էի բանկի դիմաց եւ մենախոսում էի, թե ինչպես իրականացնեմ այդ կողոպուտը, կամ արդյոք սա իմ կողմից խելամիտ քայլ է: Իմ այս մենախոսությունն ամբողջությամբ նկարահանել եմ, երբ բանկ մտա տեսախցիկի մարտկոցն արդեն նստել էր, այդ պատճառով էլ կողոպուտի ամբողջ ընթացքը չեմ նկարահանել»,-ասել է Ջ. Գիբենսը: Նա նաեւ խոստովանել է, որ ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ չի ունեցել սնունդ եւ գումար:

Կողոպուտն իրականացնելուց հետո Գիբենսը վերադարձել է տուն եւ զանգահարել իր ընկերներին, որպեսզի պատմի դեպքի մասին: Ընկերներից մեկը, ով Գիբենսի նախկին ուսանողն է եղել`դիմել է ոստիկանություն եւ հայտնել կողոպուտի մասին, որից հետո էլ նրան ձերբակալել են:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ