Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԵՎ ՇԵՅՔԸ ԽԶԵԼ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՇԵՅՔԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է

Արխիվ 12-16

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԵՎ ՇԵՅՔԸ ԽԶԵԼ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՇԵՅՔԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է

 


 

Հունվարի 12-ին Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակ-2014» մրցանակաբաշխությանը, որին Մադրիդի «Ռեալի»  հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ներկայացել էր առանց ընկերուհու՝Իրինա Շեյքի, սկիզբ դրեց զույգի բաժանման մասին խոսակցություններին: Հիշեցնենք, որ Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր, մրցանակը ստանալուց հետո իր խոսքում պորտուգալացին չհիշատակեց Շեյքին: Արտասահմանյան լրատվամիջոցների աչքից չէր վրիպել նաեւ, որ ռուս մոդելը դադարեցրել է շփումը Ռոնալդուի հետ սոցիալական ցանցերում: Այս մասին գրում է «Գազետա»-ն: Շեյքը Twitter-ում ապաբաժանորդագրվել է հայտնի պորտուգալացու միկրոբլոգից: Ռոնալդուն և Շեյքը նաեւ այլեւս միմյանց բաժանորդները չեն Instagram-ում: Իսկ ավելի ուշ առաջ եկավ եւս մեկ վարկած, որի համաձայն Իրինան հրաժարվել է ներկա գտնվել Ռոնալդուի մոր՝ Դոլորեսի 60-ամյակի արարողությանը։ Ինչից հետո էլ  Ռոնալդուն որոշել է վերջ դնել Շեյքի հետ հարաբերություններին եւ 2015 թ.-ը դիմավորել է միայն 4-ամյա որդու հետո: Թեեւ այս մասին Ռոնալդուն եւ Շեյքը որեւէ հայտարարություն չեն արել, բայց ռուս մեդելը հաստատել է պորտուգալացու հետ հարաբերությունների խզման մասին լուրը: Իրինա Շեյքի մամուլի քարտուղարը պաշտոնապես հաստատել է ռուս սուպերմոդելի եւ Կրիշտիանու Ռոնալդուի անձնական հարաբերությունների խզման փաստը: «Մենք կարող ենք պաշտոնապես հաստատել, որ Իրինա Շեյկը խզել է հարաբերությունները Կրիշտիանու Ռոնալդուի հետ»,- մամուլի քարտուղարի խոսքը մեջբերում է New York Post-ը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ