Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԵՐԿԱՐ ԾՐԱԳՐՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ. ԱՐԴՅՈ՞Ք 102 ԹՎԵՐԻ ՀԱՄԸՆԿՆՈՒՄԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ Է

Արխիվ 12-16

ԵՐԿԱՐ ԾՐԱԳՐՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ. ԱՐԴՅՈ՞Ք 102 ԹՎԵՐԻ ՀԱՄԸՆԿՆՈՒՄԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ Է

 

Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության ու դրան հաջորդած քաղաքական իրադարձությունների մեջ շշմեցուցիչ համընկնումներ կան, ինչը ստիպում է որոշ սոց.ցանցային օգտատերերի համապատասխան եզրակացություններ անել: Հետեւելով միջազգային լրահոսին ու ակտիվ հանրության քննարկումներին` մի քանի ուշագրավ փաստեր է արձանագրել «Իրավունքը»:

Հայոց Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկից 102 օր առաջ, Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պրեմյակովը` թուրքին հատուկ ստորությամբ ամենահրեշավոր եղանակով , գիշերը խաղաղ քնած վիճակում սպանում է մի ամբողջ հայ ընտանիք`  չխնայելով անգամ 2 տարեկան երեխային: Ապա վերջինս փորձում է փախչել Թուրքիա ու սահմանի վրա բռնվում է: Դրան հետեւում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ցինիկ հրավերը ո՛չ ավել, ո՛չ պակաս 102 երկրների ղեկավարներին (այդ թվում ՀՀ նախագահին)` մասնակցելու 2015 թ ապրիլի 24-ին իրենց մոտ կայանալիք մի ինչ-որ հնարովի միջոցառման:

Այս մասին սառը դատելով` իրենց իսկ դիտարկումներն են անում ինչպես հայ, այնպես էլ ռուս առավել լուրջ սոցցանցային քննարկումների ու բանավեճերի մասնակիցները: Մասնավորապես նշելով, որ այնուամենայնիվ, տեղի ունեցածը ռուսներին պետք չէր, առավել եւս ՀՀ իշխանություններին: Հետեւաբար, հետաքննության սլաքները տանում են դեպի նրան, որ մարդասպանը միգուցե Թուրքիայի կողմից հավաքագրված սրիկա է: Եվ այն, որ անունը վրան գրված կոշիկները եւ զենքը մարդասպանը թողել է դեպքի վայրում հատուկ է «քիլերներին» , որպեսզի պատվիրատուն համոզված լինի , որ կատարողը հենց ինքն է, քանի որ անգամ հոգեբաններն են փաստում, որ հոգեկան հիվանդը դեպքի վայրում նման հանցանշաններ չէր թողնի: Այս ամենը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ եթե մարդասպանը հավաքագրվել է որեւէ երկրի կողմից , ապա միանշանակ ոչ ռուսների, քանի որ տեղի ունեցածը հատուկ նպատակ է ունեցել` սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ`համոզված լինելով , որ տեղի կունենա ավելին, քան այն, ինչ եղավ վերջին օրերին :


Շրջանառվող կարծիքները մշակեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ