Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

«ՀՈՒՆՎԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԱՅՍՊԻՍԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՇԱՏ Է ԼԻՆԵԼՈՒ»

Արխիվ 12-16

«ՀՈՒՆՎԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը  ԱՅՍՊԻՍԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՇԱՏ Է ԼԻՆԵԼՈՒ»


Հայոց Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկից 102 օր առաջ, Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պրեմյակովը,  ով ռուս աղանդավորական ընտանիքից է, իրականացրեց հրեշավոր սպանություն: Ավելին` դրանից հետո փորձեց փախչել հենց Թուրքիա: Այս ամենին հաջորդեն այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ո՛չ ավել, ո՛չ պակաս 102 երկրների ղեկավարներին (այդ թվում ՀՀ նախագահին) հրավիրեց` մասնակցելու 2015 թ ապրիլի 24-ին իրենց մոտ կայանալիք մի ինչ-որ հնարովի միջոցառման: Թե արդյոք այս «102» թվի նման կրկնությունը պատահականություն էր, «Իրավունքը» պարզեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ տեսակետը.

- Գյումրիում տեղի ունեցածի ու Ռ. Էրդողանի հրավերի մեջ ոչ մի կապ չկա: Այստեղ ավելի շատ գնում է ապրիլի 24-ի միջոցառումները տապալելու գործընթաց: Չնայած` այստեղ առավել ուշագրավ է Հայաստանում գործող «Նախախորհրդարան»  քաղաքացիական շարժման սոցցանցերում տարածված պրոպագանդան` «100-ամյակն առանց ռեժիմի» վերնագրով:  Իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ հունվարից մինչեւ ապրիլի 24-ը այսպիսի սադրանքներ շատ է լինելու` հենց հայերի ձեռքով:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ