Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԴԻՐԻԺՈՐԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿԻ ՄՈՏ ԿԼԻՆԻ ՎԱՀԱԳՆ ՊԱՊՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԴԻՐԻԺՈՐԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿԻ ՄՈՏ ԿԼԻՆԻ ՎԱՀԱԳՆ ՊԱՊՅԱՆԸ

 

Հունվարի 22-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ջ. Վերդիի «ՏՐԱՎԻԱՏԱ» օպերան: Օպերային թատրոնի սիֆոնիկ նվագախումբն այդ օրը կղեկավարի հայազգի նշանավոր դիրիժոր և դաշնակահար ՎԱՀԱԳՆ ՊԱՊՅԱՆԸ:

Վ. Պապյանը ծնվել է Երևանում: Դաշնամուր նվագել սովորել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաներում (պրոֆեսորներ Վ.Սարգսյան և Մ.Վոսկրեսենսկի): 1980թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Որպես դաշնակահար շահել է Վիանա դա Մոտայի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակը (Լիսաբոն, 1979թ.): Վերադառնալով Հայաստան` դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և իբրև դաշնակահար հյուրախաղերով հանդես եկել նախկին ԽՍՀՄ հանրապետություններում և արտասահմանում: 1982-87թթ. Վ.Պապյանն իբրև դիրիժոր ուսանել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայիում (պրոֆեսոր Ի.Մուսին): 1984թ. հանձն է առել ՀՊՖՆ-ի երկրորդ դիրիժորի պաշտոնը, իսկ 1987-1989թթ.` գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: 1990թ. Վ.Պապյանը տեղափոխվեց Իսրայել. որտեղ 1990թ.-ից դասավանդում է Թել-Ավիվի կոնսերվատորիայում և ղեկավարում «Կամերատա» և «Սիմֆոնիետա» կամերային նվագախմբերը: Նա հանդես է եկել Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի և Իսրայելի այլ նվագախմբերի, ղեկավարել է օպերային թատրոնի ներկայացումներ` իբրև հրավիրյալ դիրիժոր: Զուգահեռաբար շարունակվում է նրա` իբրև դաշնակահարի և դիրիժորի գործունեությունը տարբեր երկրներում:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ