Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

Կիսելյովը Գյումրիի դեպքի մասին.«ՍԱ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՎՆ Է ԵՎ ԱՅՆ ԱՎԵԼԻ ՊԵՏՔ Է ՄՏԵՐՄԱՑՆԻ ՄԵՐ ԱԶԳԵՐԻՆ»

Արխիվ 12-16

Դ. Կիսելյովը Գյումրիի դեպքի մասին. «ՍԱ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՎՆ Է ԵՎ ԱՅՆ ԱՎԵԼԻ ՊԵՏՔ Է ՄՏԵՐՄԱՑՆԻ ՄԵՐ ԱԶԳԵՐԻՆ» (Տեսանյութ)

 

Ռուս հայտնի լրագրող, «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն ԴՄԻՏՐԻ ԿԻՍԵԼՅՈՎՆ այսօր` Ռուսաստանի պետական հեռուստաընկերության «РОССИЯ 1» ալիքի իր կիրակնоրյա ծրագրում, անդրադարձել է հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան ու ողբերգական դեպքին: Սկանդալային մեկնաբանը մասնավորապես նշել է. «Անհավանական թվացող ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում` նախկին Լենինականում: Ռուսական ռազմաբազայից փախուստի դիմած ռուս զինվորը  սպանել է Ավետիսյան ազգանվամբ հայկական ընտանիքին: Մահացել է 6 մարդ, այդ թվում` 2 տարեկան երեխան: Ընտանիքից ողջ մնացել է միայն վիրավոր 6 ամսական տղան: Մարդասպանի անունը, ով արդեն խոստովանել է հանցագործությունը, Վալերի Պերմյակով է: Նա Չիտայի շրջանի բնակիչ է, Քրիստոնեաների Ավետարանական հավատքի անդամ, որը ձեւավորվել է ԱՄՆ-ում»: Ապա Դ. Կիսելյովը նկարագրել է, թե ինչպես է երեք բջջային հեռախոս ձեռքին դեպի Թուրքիայի սահմանն անցնելու ճանապարհին բռնվել կասկածյալը ռուս սահմանապահների կողմից ու ինչպիսի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում վերջինիս ձեռբակալելուց հետո. «Այժմ Պերմյակովը  մեկուսացված է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, ընթանում է քննություն: Գյումրիում եւ Երեւանում դեպքից հետո եղավ լայն հասարակական պահանջ` հանձնել Պերմյակովին: Ցույցերն առանց սադրիչների չընթացան, որոնք էլ պահանջում էին հանել ռուսական ռազմաբազան Հայաստանից: Սակայն, կրքերը հանգստացրեց ՀՀ գլխավոր դատախազը` հայտարարելով, որ Պերմյակովին չեն ուղարկի Ռուսաստան, այլ կդատեն Հայաստանի տարածքում` բաց գործընթացով, ինչը ճիշտ է»: Ըստ ռուս լրագրողի. «Նա բանտում կնստի շատ երկար, եթե ոչ ցմահ: Տեղի ունեցածի պատճառը անբացատրելի է: Կատարվածը միտված էր հայ-ռուսական հարաբերությունների խարխլմանը, հնարավոր է, որ հենց սա է պատճառը, որ տեղի ունեցածն այդքան անմարդկային էր: Ես գիտեմ Հայաստանը եւ վերջերս եղել եմ այնտեղ ու ամբողջովին կարող եմ պատկերացնել  տեղի ունեցած սարսափելի դեպքի ողջ խորությունը: Բայց կարող եմ վստահաբար ասել, որ սա մեր ընդհանուր ցավն է: Ըստ իս, այս ցավը ավելի պետք է մտերմացնի մեր ազգերին: Հիմա, երբ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը, փառք Աստծո, մենք դառնում ենք ավելի մտերիմ: Իսկ սա նշանակում է, որ պետք է լինենք միասին ե՛ւ ուրախության, ե՛ւ փորձության ժամանակ: Ռուսաստանի ղեկավարությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել ընտանիքի հարազատներին ու մտերիմներին: Վստահեցրել է, որ մեր համապատասխան մարմինները Հայաստանի իշխանություններին կցուցաբերեն հնարավոր ու անհրաժեշտ օգնությունը, որպեսզի տեղի ունեցածի մեղավորները պատժվեն ամենադաժան պատասխանատվությամբ»:

Գյումրիի մասին կիսելյովյան անդրադարձը դիտե՛ք 1:25:53 վայրկյանից.



 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ