Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԵԼ ԳՅՈԻՄՐԻՈԻՄ ՄԱՅԴԱՆ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՍԱԴՐԱՆՔԻՑ

Արխիվ 12-16

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԵԼ ԳՅՈԻՄՐԻՈԻՄ ՄԱՅԴԱՆ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՍԱԴՐԱՆՔԻՑ

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր խոսելով Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին, ասաց.

«Կա հանձնում եւ փոխանցում: Նրանց  իրավասության ներքո չի գտնվում հանձնել մեզ Պերմյակովին, այլ երբ ռուս սահմանապահները հայտնաբերեցին ոճրագործին, այն ժամանակ նրան պետք է փոխանցեին մեզ»:

ՌԴ նախագահ Պուտինի ցավակցությանն էլ անդրադառնալով` պատգամավորն սկսեց սովորեցնել, որ Պուտինը պետք է առանձին հայտարարությամբ հանդես գար, ոչ թե ցավակությունը հղեր հեռախոսազրույցի ժամանակ:  «Ես չեմ խոսում ռուս ժողովրդի մասին, հայ-ռուս ժողովրդների բարեկամության, մշակութային կապերի մասին, քանի որ  սա պետական բացթողում է »,- ասաց պատգամավորը:

«Իրավունքի» հարցին` ինչո՞ւ  հունվարի 15-ին Գյումրիի  բողոքի ակցիան ոմանք փորձեցին վերածել մայդանի, ինչպես հայտարարել է Գյումրիի նախկին քաղաքապետը, քաղաքական գործիչն ասաց, որ մայդան սարքելու խնդիր չկար:

Ի դեպ, մինչ Գյումրու դեպքերի մասին խոսելը Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ շրջանառության մեջ է դրել Թուրքիայի  կողմից  հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը  եւ հայերի մեծ հայրենազրկումը  դատապարտելու մասին օրինագիծ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ