Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՎԵՑ ԱՄՍԱԿԱՆ ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Արխիվ 12-16

ՎԵՑ ԱՄՍԱԿԱՆ ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է

 

Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ  հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյան  ընտանիքի ամենակրտսեր անդամը` Սերյոժա Ավետիսյանը, մահացել է: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:

Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց:

Հ.Գ. «Իրավունքի» խմբագրությունը ցավակցում է Ավետիսյանների հարազատներին տեղի ունեցածի համար եւ մաղթում տոկոնություն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ