Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ԱՐԹՈԻՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԳՅՈԻՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻ ՕՐԸ

Արխիվ 12-16

ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ԱՐԹՈԻՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԳՅՈԻՄՐԻԻ

ԴԵՊՔԵՐԻ ՕՐԸ

 

Հունվարի 15-ին Գյումրու Ավետիսյան ընտանիքի թաղման արարողությունից հետո  Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա, որը հետո վերածվեց անկառավարելի իրավիճակի: Որտեղ էին ընդդիմության  առաջնորդները, որոնք օր ու գիշեր կոկորդ են պատռում   տարբեր ամբիոններից եւ  մտահոգ դեմքի արտահայտությամբ խոսում ազգի անունից: Ինչո՞ւ նրանք չկանգնեցին գյումրեցիների կողքին`բացի ցավակցական հայտարարություններ հնչեցնելուց: Ահա այս հարցն է, որը մտահոգում է հասարակության մի մասին: ՕԵԿ  խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` որտեղ էր ՕԵԿ ղեկավար, նախագահի աթոռին հավակնող Արթուր Բաղդասարյանը, ինչո՞ւ գյումրեցիների կողքին չէր: «Պրն Բաղդասարյանը քաղաքում չէ: Բայց Հովհաննես Մարգարյանն ու Իշխան Խաչատրյանը եղել են Ավետիսյան  ընտանիքի հոգեհանգստին, իսկ հունվարի 15-ի դեպքերի օրը Հովհաննես Մարգարյանը եղել է Գյումրիում»,- ասաց Շահգեդյանը, ով, ի դեպ, եւս այդ օրը չի եղել Գյումրիում:

Խմբակցության քարտուղարը հավաստիացնում է`ՕԵԿ-ը միշտ ժողովրդի կողքին է եղել եւ ուշադիր է հատկապես Գյումրիի հանդեպ:

Մհեր Շահգելդյանը նաեւ ցավակցեց Ավետիսյանների ընտանիքին վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան համար:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ