Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` «ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր

Արխիվ 12-16

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` «ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ»

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր

 

«Իրավունքի» տեղեկություններով`  ընդդիմադիրները`հատկապես «եռյակի» ուժերը, այս օրերին հրաժարվում են մեկնաբանել ԲՀԿ քաղաքապետ Սամվել Բալասանյանի այնի   արդարացումները, թե իբր չի հասցրել ժամանակին գալ Գյումրի եւ սատարել իր համաքաղաքացիներին:

Հիշեցնենք` հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվեցին Ավետիսյան ընտանիքը: Սպանության համար առայժմ միակ մեղավորը 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է: Հունվարի 15-ին Ավետիսյան ընտանիքի  թաղման արարողությունից հետո Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա: Գյումրիի քաղաքապետը, սակայն այդ օրը, Գյումրիում չէր, ինչպես ինքն է հայտարարել ինքնաթիռի ուշացման պատճառով:

Մեր տեղեկություններով`«Եռյակի» մյուս երկու անդամները` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» , չեն ցանկանում իրենց հարաբերությունները փչացնել ԲՀԿ-ի հետ, որը այս պահին համարվում է «եռյակի» շարժիչ ուժը: Վերջերս ընդդիմություն դարձած ՕԵԿ-ը, որը  ԲՀԿ-ի հետ մերթընդմերթ տարբերի հարցերի շուրջ համագործակցում է,  եւ որոշել է  լռել, քանի որ դեռ  դեռ հույսը չի  կորցրել եւ չի հրաժարվել ԲՀԿ-ի աջակցությամբ  իշխանության գալու մտադրությունից:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ