Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՍԻՐՏԸ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ Է ՈՒԶՈՒՄ

Արխիվ 12-16

ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՍԻՐՏԸ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ Է ՈՒԶՈՒՄ

 

Վաղը «Ազդակ» լրագրողական ակումբում կկայանա կլոր սեղան-քննարկում «Կրոնական անհանդուրժողականության աճը աշխարհում եւ դրա հետեւանքները հայ իրականության վրա» թեմայով, որի բանախոսներն են լինելու Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանը ու Քայքայիչ պաշտամունքից տուժածների եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ի դեպ, «Իրավունքը» անկախ նրանից, որ Երեւանի Ավետարանչական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանը դիմել է դատարան հայցով` ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի լրագրողի, մեծահոգաբար նաեւ նրան էր հրավիրել կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու: Սակայն, երկար բանակցություններից հետո Լ.Բարդակչյանի գրասենյակից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Ճիշտն ասած, նա համաձայն չէ, որ ուղիղ եթե չլինի, քննարկումն ավելի նախընտրում է, որ ուղիղ եթերով լինի: Եթե կկազմակերպվի այդ ձեւաչափով, մեծ սիրով կմասնակցի»:

Հիշեցնենք, որ Լ. Բարդակչյանը պահանջում է «Իրավունքից»` ներողություն խնդրել հոդվածում հրապարակված «Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ նրա, «նողկալի» բառով ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը, ավելին` վերջինս «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել մեկ միլիոն դրամ: Ինչեւէ, ուշագրավ է այն, որ իրեն հոգեւոր գործիչ համարող այս անձնավորությունը երբեմն-երբեմն խոսում է քրիստոնեական եղբայրության ու հանդուրժողականության մասին, մինչդեռ նրա քայլերը բոլորովին այլ բան են ապացուցում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ