Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

Վերապատվելի Արմեն Միքայելյան. «ԲԱՐԴԱԿՉՅԱՆԸ ԱՍՏԾՈՒՆ ԻՆՉՔԱ՞Ն Է ՎՃԱՐԵԼՈՒ ԻՐ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

Վերապատվելի Արմեն Միքայելյան.


«ԲԱՐԴԱԿՉՅԱՆԸ ԱՍՏԾՈՒՆ ԻՆՉՔԱ՞Ն Է ՎՃԱՐԵԼՈՒ ԻՐ

ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Կրոնական անհանդուրժողականության աճը աշխարհում եւ դրա հետեւանքները հայ իրականության վրա» թեմայով, որի բանախոսներն են Հայաստանյաց ավետարանական եկեղեցու նախկին  հովիվ, վերապատվելի ԱՐՄԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ եւ Քայքայիչ պաշտամունքից տուժածների եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ: Խոսելով կրոնական հանդուրժողականության մասին` վերապատվել Ա. Միքայելյանը հիշեց Երեւանի Ավետարանչական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի լրագրողի (Լ. Բարդակչյանը պահանջում է «Իրավունքից»` ներողություն խնդրել հոդվածում հրապարակված «Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ նրա, «նողկալի» բառով ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը-խմբ.). «Դուք ասեք` պարոն Բարդակչյան, եթե Դուք գտնում եք, որ մենք սխալ ենք արել, մենք ապաշխարում ենք: Օգնեք, որ ապաշխարհենք: Ի՞նչ պատասխան պիտի տա` որպես հոգեւոր մարդ: Չէ՞ որ հոգեւոր մարդը մարդկանց առաջնորդում է, ոչ թե դատում»:

Մեր այն դիտարկմանը, որ պարոն Բարդակչյանը «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել 1.000.000 դրամ` վերապատվելի Ա. Միքայելյանը, պարզապես ապշեց. «Երբ Բարդակչյանը մեկ միլոն դրամանոց ներողություն է պահանջում, իսկ ինքը, որ սխալներ է գործել, Աստծուն ինչքա՞ն է վճարելու իր մեղքերի թողության համար: Կամ այդ ինչպե՞ս Բարդակչյանը որոշեց, որ դատարանը աստվածաշնյան է ու Աստծո կողմից է, ի՞նչ իրավուքնով է ինքը դատարան դիմում: Եթե, օրինակ, ինձ արգելում էին համոզում էին տարիներով, որ ես իրենց ներքին հարցը իրավունք չունեմ աշխարհիկ դատարաններում լուծելու, իրենք ինչո՞ւ են դատարանով լուծում: Այսինքն` սա խաբկանք է:  Իսկ ինչ վերաբերում է վիրավորանքին, Հիսուսին էլ վիրավերեցին: Եվ իմ անձնական կարծիքն է, որ ինքը եթե վիրավորվել է, թող ձեր խմբագրության հետ նախ անձամբ խոսեր, ոչ թե դատարան դիմեր: Սա կարծում եմ` հոգեւոր հովվի համար շատ թույլ քայլ է: Երբ դատարանով մեկին ասում է ներողություն խնդրի, ուրեմն` հովիվը հովիվ չի»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ