Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ.ՀԱԿ-ԻՆ ՈԻ «ԺԱՌԱՆԳՈԻԹՅԱՆԸ» ԴԵՌ «ՖՈԻԿ» ԱՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈԻՄ

Արխիվ 12-16

ԲՀԿ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ, ԻՍԿ ՀԱԿ-ԻՆ ՈԻ

«ԺԱՌԱՆԳՈԻԹՅԱՆԸ» ԴԵՌ «ՖՈԻԿ» ԱՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈԻՄ

 

Ինչպես հայտնի է, այսօր ԲՀԿ առաջնորդի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը հաղորդագրություն է տարածել  «Մուլտի Գրանդ» հյուրանոցում տեղի ունենալիք խորհրդաժողովի  հետաձգման մասին: Պատճառը  գյումրեցի փոքրիկի` Սերյոժա  Ավետիսյանի մահն է:

Այն, որ այս օրերին  տարատեսակ խորհրդաժողովներ, միջոցառումներ հետաձգվում են,  տրամաբանական է, եւ մարդկայնորեն հասկանալի, բայց թե ինչու է ԲՀԿ-ը միայն վերջին  պահին որոշում հետաձգել խորհրդաժողովը, անունն էլ դնում սգալ, անհասկանալի է ու զարմանալի: Չէ՞ որ վեց ամսական փոքրիկը մահացել է երեկ  մոտավորապես ժամը 17-00-ին, իսկ ԲՀԿ-ը, ըստ տարածած հաղորդագրության, միայն ուշ գիշեր է անցկացրել խորհրդակցություն եւ որոշել հետաձգել այն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խորհրդաժողովը  հետաձգելու պատճառները, սակայն, կարծում ենք նաեւ այլ են: Նախ այս օրերին հասարակության մի մասը ակտիվ քննարկում էր մեր որոշ քաղաքական ուժերի անտարբեր կեցվածքը գյումրու դեպքերի հանդեպ, ավելին` քննադատություն էր հնչում ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության ու «Այլընտրանք» համարվող ԲՀԿ-ի հասցեին  հատկապես հունվարի 15-ին գյումրեցիներին մենակ թողնելու համար: Հետեւաբար, սա ըստ էության, լավ առիթ է ԲՀԿ-ի համար հասարակության առջեւ պարզերես դուրս գալու:

Երկրորդ` հայտնի է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չէին մասնակցելու խորհրդաժողովին, որը, շրջանառվող լուրերի համաձայն, եւս մտահոգելու տեղիք է տվել ԲՀԿ-ին:

Երրորդ` մեր տեղեկություններով, ԲՀԿ-ին դեռ չի հաջողվում իր շուրջ քաղաքական -հասարակական մեծ կոնսոլիդիացիա  ապահովել, որի պատճառով եւս հետաձգվեց այսօրվա  խորհրդաժողովը:

Այսպիսով` կարելի է  ասել, որ ԲՀԿ-ին դեռեւս չի հաջողվում իր շուրջ  այնպիսի մեծ համախմբում ապահովել եւ վերջնականապես խաղից  «ֆուկ» անել ռեալ դերակատարություն չունեցող իր գործընկներ ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը»:

Ի դեպ, խորհրդաժողովի հետ կապված մյուս քննարկվող հարցը ընտրված վայրն էր: Ինչո՞ւ ԲՀԿ-ն որոշեց ճոխ ու շքեղ «Մուլտի Գրանդ» հյուրանոցում խորհրդաժողով անցկացնել, այն դեպքում, երբ գոյություն ունի ՀՀ կառավարական տուն 1 շենքի նիստերի մեծ դահլիճը, որտեղ, ըստ էության, անց են կացվում բոլոր նմանատիպ միջոցառումները: Կամ եթե գյումրեցի փոքրիկի մահվան պատճառով է հետաձգվում  խորհրդաժողովը, արդյոք կարիք կար ֆուրշետի սեղան դնել այն էլ` անմիջապես հյուրանոցի մուտքի առջեւ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ