Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

«ԵԹԵ ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ՀԱՆՁՆԵՆ ՄԵԶ, ՄԵԾ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ՆԱ ԿԿԱԽՎԻ». ԱԼԵՔՍԱՆՐԴ ԱՄԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

«ԵԹԵ ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ՀԱՆՁՆԵՆ ՄԵԶ, ՄԵԾ

ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ՆԱ ԿԿԱԽՎԻ». ԱԼԵՔՍԱՆՐԴ

ԱՄԱՐՅԱՆ


Այս օրերին լրատվական դաշտի գլխավոր քննարկման թեման Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունն է, որի առնչությամբ այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, բանախոսներ Ալեքսանդր Ամարյանը եւ Ավետարանական եկեղեցու նախկին հոգեւորական վերապատվելի Արմեն Միքայելյանը: Պարոն Ամարյանից, ով առաջինն էր, որ հայտարարեց, թե սպանության միակ կասկածյալը` ռուս զինվոր Վալերի Պերմյակովի ընտանիքը աղանդավորական է, հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հնարավոր է, որ սպանությունն այդ հողի վրա է կատարվել: "Սա կարող է պարզվել դատահոգեբանական փորձաքննության արդյունքում: Ցավոք, Հայաստանում դրա մասնագետները չկան, մինչդեռ Ռուսաստանի հատուկ ծառայություններում նման մասնագետներ կան, ովքեր կարող են դա բացահայտել: Չնայած մենք շատ ենք ուզում, որ Պերմյակովին հանձնեն մեզ, բայց եթե նրան հանձնեն մեզ, մեծ հավանականություն կա, որ նա կկախվի: Իսկ Պերմյակովի կախվելուց հետո  գործը կփակվի, եւ ոչ մեկ չի կարողանա պարզել, թե իրականում ինչ է կատարվել: Դրա համար ճիշտ  է նրան ռուսական ռազմաբազայում մեկուսացնելը":

Այնուամենայնիվ, եթե պարզվի, որ մարդասպանը հենց կրոնական հողի վրա կատարել հանցագործությունը, ինչ է սպասվում այդ կրոնական կառույցին, որը ինքը ներկայացնում է, պարոն Ամարյանը հավելեց. "Եթե դա Ռուսաստանի իրավապահները պարզեն, ապա կարող է այդ կրոնական կառույցը փակվել: Իհարկե, սա էլ վերջնական լուծում չէ, քանի որ նման կառույցները դրակոնների նման են` մի գլուխը կտրում ես, երկուսն է աճում":


Թեմայի շարունակությունը կարդացեք «Իրավունթ» թերթի վաղվա համարում:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ