Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

"ՀՈՒՆՎԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԱՅՍՊԻՍԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՇԱՏ Է ԼԻՆԵԼՈՒ"

Արխիվ 12-16

"ՀՈՒՆՎԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը  ԱՅՍՊԻՍԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՇԱՏ Է ԼԻՆԵԼՈՒ"

Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկից 102 օր առաջ, Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը,  ով աղանդավորական ընտանիքից է, իրականացրեց հրեշավոր սպանություն: Ավելին` դրանից հետո փորձեց փախչել հենց Թուրքիա: Այս ամենին հաջորդեն այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ո՛չ ավել, ո՛չ պակաս 102 երկրների ղեկավարներին (այդ թվում ՀՀ նախագահին) հրավիրեց մասնակցելու 2015 թ. ապրիլի 24-ին իրենց մոտ կայանալիք մի ինչ-որ հնարովի միջոցառման: Թե արդյոք այս "102" թվի նման կրկնությունը պատահականություն էր, "Իրավունքը" պարզեց "Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի" տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ տեսակետը.
- Գյումրիում տեղի ունեցածի ու Էրդողանի հրավերի մեջ ոչ մի կապ չկա: Այստեղ ավելի շատ գնում է ապրիլի 24-ի միջոցառումները տապալելու գործընթաց: Չնայած` այստեղ առավել ուշագրավ է Հայաստանում գործող "Նախախորհրդարան"  քաղաքացիական շարժման սոցցանցերում տարածված պրոպագանդան` "100-ամյակն առանց ռեժիմի" վերնագրով:  Իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ հունվարից մինչեւ ապրիլի 24-ը այսպիսի սադրանքներ շատ է լինելու` հենց հայերի ձեռքով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ