Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

"ՑԵԽ ՇՊՐՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՋՈՒՐ ԼՑՆԵԼ ՄԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՋՐԱՂԱՑԻՆ"

Արխիվ 12-16

"ՑԵԽ ՇՊՐՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ
ՄԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՋՈՒՐ ԼՑՆԵԼ
ՄԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՋՐԱՂԱՑԻՆ"


Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Մհեր Շահգելդյանից "Իրավունքը" հետաքրքրվեց` ինչպես է արձագանքում Ռուսաստանի հայերի միության նախագահը (ՌՀՄ)-ի դեմ սկսված ստորագրահավաքին: Մհեր Շահգելդյանն ասաց, որ ստորագրահավաքի նախաձեռնողներն անհայտ մարդիկ են: "Ժողովրդական լեզվով ասած` չուզողներ միշտ լինում են: Այսօր ցեխ շպրտել Ռուսաստանի հայերի միության վրա, որն աշխատում է 2,5 միլիոն հայերի հետ, նշանակում է ջուր լցնել մեր հակառակորդի ջրաղացին",- ասաց պրն Շահգելդյանը:
Ըստ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահի` նման ստորագրահավաք նախաձեռնողները թող գնան ու փորձեն ինչ-որ բան անել: "Չնայած համոզված եմ, որ խոսողները ոչինչ անող չեն",- ասաց Շահգելդյանը, ով չի ցանկանում ենթադրություններ անել եւ ասել` ով է նախաձեռնել ստորագրահավաքը:
Մեր զրուցակիցը հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե ՌՀՄ-ի ներսում տարաձայնություններ կան, կամ իբրեւ կան անդամներ, որոնք դժգոհ են Արա Աբրահամյանի ղեկավարումից. "ՌՀՄ-ի ղեկավարության, հայ համայնքի ակտիվ հատվածում նման խնդիրներ չկան":

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ