Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

"ՆՐԱ ՆՄԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՊԵՏՔ Է ՏԵՂ ՉԼԻՆԻ"

Արխիվ 12-16

"ՆՐԱ ՆՄԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՊԵՏՔ Է ՏԵՂ ՉԼԻՆԻ"

"Ես կողմ եմ, որ այդ ոչնչություն Պերմյակովին դատեն մեր օրենքներով, բայց պատիժը կրի Ռուսաստանում. չէի ցանկանա, որ ոճրագործը գտնվեր մեր տարածքում",- մեզ հետ զրույցում անդրադառնալով Գյումրիում կատարած ոճրագործության դերակատարի պատիժը Հայաստանում կրելու հարցին, ասաց գեներալ-լեյտենանտ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ` Կոմանդոսը:
Ինչ վերաբերում է ոճրագործի նկարագրին, ապա, ըստ Կոմանդոսի. "Նրան նույնիսկ անասունի հետ համեմատելն է շատ, նա հոգեկան շեղված գազան է, ով դաստիարակվել է աղանդավորական ընտանիքում: Դաստիարակվել է ոչ թե որպես մարդկային արարած, այլ` հրեշ, ով ունակ է գազանաբար սպանել իրեն ոչինչ չարած, անմեղ մարդկանց: Ինձ համար նույնիսկ զզվելի է նրան տեսնելը, ուր մնաց, թե նա մնա այստեղ, եւ նրան կերակրեն, պահեն հայերը: Նրա նման ոչնչություններին այս աշխարհում պետք է տեղ չլինի":
Գեներալը չի կիսում այն տարածված տեսակետները, որ հնարավոր է` Պերմյակովը թուրքերի թելադրանքով է առաջնորդվել. "Չեմ բացառում, բայց ես կողմնակից չեմ այդ վարկածին":

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ