Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԸ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԻ»

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԸ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԻ»

 

Այս տարի Թուրքիայի կառավարության որոշմամբ 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայում մեծ շուքով կնշվի Գալիպոլիի ճակատամարտում տարած  հաղթանակի 100-ամյակը: Այս առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 102 երկրի ղեկավարների հրավեր է ուղարկել`ապրիլին կայանալիք միջոցառմանը մասնակցելու համար: Յուրաքանչյուր տարի Թուրքիան այդ հաղթանակին նվիրված միջոցառումներ անցկացրել է մարտին, իսկ այս տարի փոխել է օրը եւ ամիսը:

Թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի այս նախաձեռնությանը փաստեց.  «Թուրքիայի քայլն էլ հենց այն էր, որ շեղի ուշադրությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցից, ինքը փորձի նախաձեռնողի դերում լինել: Խուսանավող այս քայլի համար իր հասցեին քննադատությունների տարափ ստանալով հանդերձ ՝ Անկարան արդեն իսկ որոշակի գործընթացների հիմք է դրել՝ մի կողմից շեղել Ցեղասպանության 100-րդ տարելիցից սեփական քայլերով, մյուս կողմից փորձելով սեփական նախաձեռնությամբ հանդես գալ: Այս քայլը հերթական ապացույցն է այն բանի, որ որոշակի կոսմետիկ, դրական թվացող վերանորոգումներով հանդերձ թուրքական ժխտողականությունը խորը արմատներ ունի»:

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով այս քայլով Թուրքիան հերթական անգամ ժխտում է իր նախնիների 1915 թվականի  ոճրագործությունները հայերի նկատմամբ. «Սա Թուրքիայի կողմից անտարբերության քայլ է: Հայաստանը պետք է բոլոր միջազգային ատյաններում հանդես գա հայտարարությամբ եւ խնդիրը դնի այսպես`այն պետությունը, որը ապրիլին կմասնակցի Թուրքիայում տեղի ունեցող այդ թատերական ներկայացմանը , ապա այդ պետությունը լուրջ դիվանագիտական խնդիր կունենա Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղի Հայոց ցեղասպանության փաստի»,-ընդգծեց քաղաքագետը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ