Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԱՐԱՄ ՍԱՐԳՅՍԱՆ. ««ԵՌՅԱԿԸ» ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ ԳՅՈԻՄՐԻՈԻՄ»

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՍԱՐԳՅՍԱՆ. ««ԵՌՅԱԿԸ» ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ

ԳՅՈԻՄՐԻՈԻՄ»

 

Հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած խժդժությունների ժամանակ ընդամենը երկու պատգամավորի տեսան գյումրեցիներն  իրենց կողքին: Հիմնական հարցը, որը հնչում էր, հետեւյալն է`ո՞ւր են իշխանությունն ու ընդդիմադիր ուժերը, որոնց առաջնորդները ձգտում են հասնել նախագահի աթոռին, բայց վճռական պահերին ժողովրդի կողքին չեն:

Հարցի պատասխանը փորձեցինք  ստանալ  Հայաստանի դեմոկրատական կուսակցության  ղեկվարա (ՀԴԿ) Արամ Սարգսյանից, ում խոսքով`առաջին հերթին իշխանությունը պետք է իր ձեռք վերցներ վերահսկողությունը: «Ընդդիմության դերի մասին եթե  խոսենք, ապա կասեմ հետեւյալը: Մենք քննարկել էինք` ինչ կարելի էր անել: Այդ պահին, եթե ես գնայի այնտեղ, պետք է ուղղորդեի ժողովրդին, բայց ինչը ուղղորդեմ, եթե ցասումն արդարացված էր»,- ասաց ՀԴԿ ղեկավարը:

Հիշեցրինք ՀԴԿ ղեկավարին` Գյումրիում անկառավարելի վիճակ էր ստեղծվել, եւ երկու պատգամավորներ` Մարտուն Գրիգորյանն ու  Զարուհի Փոստանջյանը, փորձում էին հանդարտեցնել ժողովրդին. «Հանդարտեցնելն էսպես կլիներ. իշխանության հետ վարել բանակցություններ: Ի վերջո, իշխանությունից պահանջում էին  մի բան`ոճրագործին հանձնել իրավապահներին: Հակառուսական  տրամադրվածություն չկար: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պատասխանը, թե կդիմի ՌԴ դատախազին,  պատասխան չէր ժողովրդին»:

Քաղաքական գործչի խոսքով` գնալ Գյումրի եւ կանգնել գյումրեցիների կողքին, նշանակում է վերցնել պատասխանատվություն:

Ինչ վերաբերում է «եռյակի» լիդերների բացակայությանը, կուսակցության ղեկավարը  համաձայն է այն տեսակետին, որ նրանք պետք է ժողովրդի կողքին լինեին: «Իսկ  թե ինչո՞ւ չկային, իրենց  հարցրեք: Նրանք դերակատարություն են վերցնել, մեզ էլ արհեստականորեն մի կողմ գցել: Իրենք պետք է լինեին Գյումրիում: Բայց նրանք էլ, հավանաբար, մտածում էին` եթե մենք հայտնվեինք էնտեղ, պիտի համարեն, որ մենք շահարկում ենք: Մի խոսքով`աննորմալ  իրավիճակ էր ստեղծվել»,- եզրափակեց կուսակցության ղեկավարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ