Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԿՅԱՆՔ` 100.000.000 ԴՈԼԱՐԻ ԴԻՄԱՑ

Արխիվ 12-16

ԿՅԱՆՔ` 100.000.000 ԴՈԼԱՐԻ ԴԻՄԱՑ

Այսպես կոչվող Իսլամական պետության գրոհայինները ինտերնետային կայքում տեղադրել են երկու ճապոնացու լուսանկարները, որոնք սպանվելու են, եթե 72 ժամվա ընթացքում չվճարվի նրանց փրկագինը` 200 մլն դոլար:
Ահաբեկչական այդ կառույցի կողմից, համաձայն մարդու իրավունքների սիրիական հետազոտական կենտրոնի հաշվետվության, կես տարում սպանվել էին շուրջ 2000 մարդ:


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

Թուրքիայի դատախազությունը ստացել է քաղաքական առաջադրանք. ձերբակալել Հեռուստակոմունիկացիոն կապի վարչության 22 եւ Գիտական ու տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի 6 աշխատակիցների: Հունվարի 20-ի դրությամբ, երկրի 4 մարզերում արդեն ձերբակալված են 19-ը, իսկ խուզարկություններն անցկացվում են բոլոր այն բնակավայրերում, որտեղ գրանցված են այդ հաստատությունների մասնաճյուղերը: Դեռ 2014-ի գարնանը տարածվել էին սկանդալային լուրեր, թե Թուրքիայի իշխանության ներսում գործում է "զուգահեռ կառույց", որի նպատակն է վարկաբեկել ներկայիս իշխանությանը, եւ այդ նպատակով գաղտնալսվել են երկրի նախագահը, վարչապետը, ազգային հետախուզության ծառայության ղեկավարն ու բարձրաստիճան այլ անձինք եւ նրանց շրջապատում գտնվող անձինք:


ՉԵՉԵՆՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Ֆրանսիայի հարավում ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության 5 քաղաքացի: Ազգությամբ չեչեն այդ անձինք կասկածվում են ահաբեկչական ակցիա նախապատրաստելու մեջ:
Ձերբակալությունները իրականացվել են հունվարի 19-ին: Խուզարկությամբ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր: Ձերբակալվածները 24-37 տարեկան տղամարդիկ են: Ֆրանսիայում` Ռուսաստանի Դաշնության դեսպանը տեղի ունեցածի մասին առայժմ տեղեկացված չէ:   

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ