Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՈՎՔԵՐ ԾՆՎԵԼ ԵՎ ՄԵԾԱՑԵԼ ԵՆ ԱՄՆ-ՈՒՄ, ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՆ` ԻՆՉ Է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ

Արխիվ 12-16

ՈՎՔԵՐ ԾՆՎԵԼ ԵՎ ՄԵԾԱՑԵԼ ԵՆ ԱՄՆ-ՈՒՄ,
ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՆ` ԻՆՉ Է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ


Հունվարի 28-ին ԱՄՆ-ի Գլենդել հայաշատ քաղաքի Beyond the Stars Palace թատերասրահում տեղի կունենա "Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն" համերգ-ներկայացումը` նվիրված Հայոց բանակի 23-ամյակին: Այն մեկ անգամ եւս հայ եւ օտար հանդիսատեսին կներկայացնի Հայոց բանակի անցած փառավոր ուղին:
"Իրավունքի" հետ զրույցում միջոցառման գեղարվեստական ղեկավար ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԸ փաստեց, որ  շատ հայեր, ովքեր ծնվել եւ մեծացել են ԱՄՆ-ում, պատկերացում չունեն, թե ինչ է իրենից ներկայացնում Հայոց բանակը, սակայն մեկ բան հստակ է, որ դրանից չի պակասում նրանց հայրենասիրությունը. "Մոնթեի օրինակը տվել է այս հարցի պատասխանը, թե ինչպես կարելի է լինել հայրենիքից հեռու, սակայն մնալ հայրենիքի զավակը եւ զինվորը: Հունվարի 28-ին տոնելու ենք մեր հաղթանակած Հայոց բանակի 23-ամյակը, հավատամքի նման կրկնելով` "Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն"",- նշեց Դ. Ասատրյանը: Նրա խոսքով` կան հարցեր, որոնց վերաբերյալ ամբողջ հայությունը տարբեր մոտեցումներ է ցուցաբերում, բայց կա մի արժեք, որը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ընդունվում է սրբորեն, այն է` Հայոց բանակ:
Համերգ-ներկայացումն ամբողջությամբ կներկայացնի Հայոց բանակի պատմությունը, նրա հերոսներին եւ այսօր հայրենի սահմանները պաշտպանող հայ զինվորներին. "Կարծում եմ` յուրաքանչյուր զինվորի պարտքն է` բանակում եւ պահեստազորում ամեն վայրկյան գիտակցել իր վրա դրված պարտավորության չափը: Մեր բանակի հզորացումը կարեւոր է ոչ միայն մեզ` հայերիս, այլեւ տարածաշրջանի անվտանգության համար, չէ՞ որ մեր տղաներն իրենց փայլուն կերպով դրսեւորում են նաեւ խաղաղապահ առաքելություններում",- ավելացրեց Դ. Ասատրյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ