Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԻ ԵՐԵԿՈՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐԸ ԵՎՍ ԴԱՐՁԱՎ ՍԵՎԱՏԱՌ…

Արխիվ 12-16

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԻ ԵՐԵԿՈՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐԸ ԵՎՍ ԴԱՐՁԱՎ ՍԵՎԱՏԱՌ…


Հեղինակային երգի երեկոյի մասնակցության հրավերը ևս դարձավ սևատառ… Այն, ինչ կատարվեց ցնցել ու հուզել է ամենքին, ստիպել կիրառելու ապրումների, հույզերի արտահայտման ամենատարբեր հավանական ու անհավանական եղանակները`ագրեսիվ դրսևորումներից մինչ երգ, հայհոյանքներից մինչ լռություն…

«Հեղինակային երգի երեկո է… Սովորաբար այս ժանրում մենք ունենում ենք բարեգործական համերգներ, բացօթյա երեկոներ, հանդիպումներ, որոնց ժամանակ մեր ընկերների  հետ կիսում ենք մեր խոհերը… Այսօր մի այնպիսի «յուրահատուկ» օր է, երբ ձեզ հետ կիսելու ենք համընդհանուր խոհեր, հուսամ միայն բարի աշխարհի հաղթանակի և չարի անհետացման հավատամքով: Կուզեինք երեկոն անցկացնել միայն գեղեցիկ երաժշտությամբ ու երգով` առանց միմյանց մխիթարական խոսք ասելու, բայց, ցավոք, չենք կարող… Միգուցե շատ հարցերում և շատ տեղերում ամենքն իր ձևով է արտահայտում բողոքի, ցավի, ցասման իր ապրումները, մեր ասպերեզում բողո´քն էլ, սե´րն էլ, ցա´վն էլ կիթառի հնչյունների տեսք են ստանում:

Ես սովորաբար փորձում եմ հուզմունքս զսպել և ճիշտ տեղում ճիշտ խոսքեր գտնել, բայց  ճիշտ բառեր, որ այսօր կարող եմ ասել, դրանք հնչեցնելու չեն, դրանք շատ ու շատ, շատ ու շատ ծանր են. կան խոսքեր, որոնք պետք է պարզապես է կուլ տալ, ներսում ապրել դրանք… Երանի՜` խոսքն ինչ-որ մի գրամ իր տեղում լիներ. ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որտեղ այն ամբողջությամբ արժեզրկվել է, արժզրկվել են հատկապես այնպիս բառեր, ինչպիսիք են սերը, արդարությունը, ազատությունը, անգամ` պայքարը, այդ բառերը լսում ենքամենուր, և դրանք այլևս անիմաստ են: Խոսքերն արժեզրկվել են այնքան, որմարդիկ միմյանց բաներ են հասկացնւմ արդեն այլ միջոցներով… Ուզում եմ այս երեկոն ծանր չլինի, ուզում եմ, որ համատեղ աղոթքը, ցավը, ցասումը երաժշտութան ու խոսքի ներքո ուղղորդվի. ինձ համար արտահայտվելու լավագույն եղանակներից մեկը սա է»,- այսկերպ ներկայացրեց ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ բարդերի հետ երաժշտական հերթական հանդիպման նպատակն, ու տարածվեցին կիթառի հնչյունները` Ռուբեն Հախվերդյանի, Դավիթ Ամալյանի, Էդուարդ Զորիկյանի, Վախթանգ Հարությունյանի, Սարգիս և Գագիկ Շիբոյանների, Կարեն Մամիկոնյանի, Ռուբեն Քամալյանի, Վահան Արծրունու, Լիլիթ Սարգսյանի, Արմեն Ադամյանի, Վահե Քոչարի հեղինակային երգերի կատարումներով:

 

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ