Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

"ԱՅՍ ԱՆԳԱՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԿԵՆԹԱՐԿԵՄ ՍՄԻԹԻՆ"

Արխիվ 12-16

"ԱՅՍ ԱՆԳԱՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԿԵՆԹԱՐԿԵՄ ՍՄԻԹԻՆ"


Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս օերերին շարունակում է պատրաստվել փետրվարի 21-ին կայանալիք  մենամարտին` բրիտանացի Փոլ Սմիթի հետ: Արթուրը նրա հետ մենամարտել է անցած տարվա սեպտեմբերի 27-ին եւ միավորների առավելությամբ հաղթել: Մրցակցին նոկաուտի ենթարկելու, մարզչի հետ ունեցած տարաձայնությունների եւ "Իրավունքի" այլ հարցերին պատասխանեց ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ:
-Ինչպե՞ս կգնահատեք Ձեր մարզավիճակը ներկա պահին:
- Մարզումներիս հետ կապված` ամեն ինչ նորմալ է. լրջորեն նախապատրաստվում եմ մենամարտին:
- Գերմանական "Bild" պարբերականի փոխանցմամբª Ձեր եւ Ուլի Վեգների միջեւ տարաձայնություններ են ի հայտ եկել` մարզումների հետ կապված:

Մարզիչն, ըստ պարբերականի, գոհ չէր Ձեր մարզավիճակից:
- Մարզիչս պահանջկոտ մարդ է: Նա հաճախ դժգոհում է, որպեսզի շատ ավելի լավ արդյունքների հասնենք: Մեծ հաշվով, տարաձայնություններ չկան մեր միջեւ:
- Արդեն նշել եք, որ նոկաուտի եք ենթարկելու մրցակցին: Այս անգամ ի՞նչ եք "պատրաստել" Սմիթի համար:
- Թույլ տվեք չբացել բոլոր փակագծերը, միայն շեշտեմ, որ, այո, այս անգամ նոկաուտի կենթարկեմ Սմիթին, որպեսզի այլեւս չմնան վիճելի հարցեր: Հիմա արդեն շատ ավելի լավ գիտեմ նրա թույլ եւ ուժեղ կողմերը, եւ իմ մարտավարությունը մշակվում է` ելնելով դրանից:
- "Իրավունքը" Ձեզ մաղթում է արդյունավետ նախապատրաստական փուլ ու իհարկե հաղթանակ` փետրվարի 21-ին:
- Շնորհակալ եմ "Իրավունքին", ձեր ընթերցողներին եւ իմ մարտարվեստի երկրպագուներին մաղթում եմ հաջողություններ: Ես ամեն ինչ կանեմ` ձեր սպասելիքներն արդարացնելու համար:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ