Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԹԵ ՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԽՈՒՍԱՓԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» ԱՅՑԵՐԻՑ

Արխիվ 12-16

ԹԵ ՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԽՈՒՍԱՓԵՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» ԱՅՑԵՐԻՑ

 

Աշխարհի բազմաթիվ  քաղաքակիրթ երկրներում ընդունված է ճանաչողական,տուրիստական  ձեւաչափով  ԶԼՄ-ների, սպառողների եւ վերահսկող կառույցների պարբերական այցերը տարբեր հիմնարկ-ձեռնակություններ, գործարաններ, հասարակական սննդի օբյեկտներ, քանի որ հենց նրանց միջոցով է ձեւավորվում հանրային կարծիքն ու վստահությունը: Հաշվի առնելով այս ամենը` «Հայաստանի սպառողների ասոցիացիան» վերսկսում է պարբերական շրջայցերը նշված կազմակերպություններ: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» անդամներից: Իսկ այցերի նպատակը հետեւյալն է .

•          հանրության ու սպառողի իրազեկման մակարդակի բարձրացումը

•          սպառող –արտադրող կապի առավել ամրապնդումը

•          արտադրամասերի սանիտարահիգիենիկ վիճակի        ուսումնասիրությունը

•          աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը

•          սննդի անվտանգության վերահսկումը

•          ավտոմատ վերահսկողության մակարդակը

•          հաշվառումը (հումքի և արտադրանքի հաշվառման մակարդակը, որակի վերահսկման   մակարդակը)

•          լաբորատորիայի առկայությանը և հավատարմագրութունը  (ISO)

•          կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը

•          մասնագիտական կազմ

Ինչպես նշեցին. «Այցելուների խումբը կազմված է լինելու ԶԼՄ-ների ներկայացուցիչներից, մինչեւ 10 սպառող-այցելուներից, նախաձեռնող խմբի անդամներ, մասնագետներ: Տեղում կկազմակերպվի համտես, որից հետո այցելուները կլրացնեն հատուկ հարցաթերթիկ, որտեղ ամփոփված կլինեն նրանց կարծիքները: Յուրաքանչյուր ամսվա վերջում կլինի ասուլիս, որտեղ «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» ներկայացուցիչներն ու նախաձեռնող խումբը կհրապարակեն հարցաթեթիկների տվյալները: Ասուլիսի շրջանակներում կհրապարակվեն նաեւ այցերից խուսափող կազմակերպությունների անունները:

«Հրավիրում ենք Ձեզ եւս ներկա գտնվելու շրջայցին: Ս. թ. հունվարի 24-ին կկայանա առաջին այցելությունը՝ «Մեր թաղը» հասարակական սննդի օբյեկտ: Ցանկացողներին խնդրում ենք հունվարի 24-ին ՝ժամը 10:20-ին լինել Թումանյան փող., 21/1 հասցեում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ