Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԽԱԲՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԸ ԴԻՄԵԼՈՒ Է ԴԱՏԱԽԱԶԻՆ ՈՒ ՄԻՊ-ԻՆ

Արխիվ 12-16

ԽԱԲՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԸ ԴԻՄԵԼՈՒ Է ՀՀ ԳԼԽԱՎՈՐ

ԴԱՏԱԽԱԶԻՆ ՈՒ ՄԻՊ-ԻՆ

 

Նախորդ տարի, նոյեմբերի 29-ին «Իրավունքը» նորից անդրադարձել էր սիրիահայ Ֆրիդա Հարությունյանի խնդրին:

Հիշեցնենք` տիկին  Ֆրիդայի բնակարանը նրա եղբայրը խլել է  բարձրաստիճան որոշ պաշտոնյաների օգնությամբ:

Այսօր տիկին Հարությունյանը մեզ փոխանցեց, որ պատրաստվում է   դիմել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ու Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: «Այսպես չի կարող  շարունակվել: Ես ինչքա՞ն կարող եմ  ուրիշի տանը բնակվել»,- վրդովված ասաց  մեր զրուցակիցը:

Ի դեպ, Ֆրիդա Հարությունյանը ամիսներ առաջ դիմել է ՀՀ վարչապետին`իրեն ընդունելու խնդրանքով, սակայն մինչեւ հիմա պատասխան չի ստացել: Պատճառը, ըստ սիրահայ մեր զրուցակցի, հավանաբար, Գյումրիի ողբերգական դեպքերն են, որոնցով զբաղված են մեր իշխանությունները: «Բայց շատ եմ ցանկանում, որ վարչապետը լսի ինձ, որպեսզի պատմեմ իմ հանդեպ կատարված անօրինականությունները»,- եզրափակեց  Ֆ. Հարությունյանը:


ՍՈՆԱ ՍՅՈՒՆԵՑԻ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ