Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ. «ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԿՈՆՍՈԼԻԴԱՑՎԱԾ ԲՐԵՆԴ»

Արխիվ 12-16

ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ. «ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԿՈՆՍՈԼԻԴԱՑՎԱԾ

ԲՐԵՆԴ»

 

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, այսօր խոսելով Հայաստանի վրա ռուսական շուկայի ազդեցության մասին, ասաց, որ դրա ազդեցությունը ամենեւին էլ դրական չէր: «ՌԴ-ը ենթարկվեց  պատժամիջոցների եւ մեր արտահանողները տուժեցին»,- հիշեցրեց Մակարյանը:

Ռուսաստանը նաեւ փոփոխություն մտցրեց միգրացիոն օրենքում, քանի որ ինքը եւս միգրացիայի խնդիր ունի: «ՌԴ-ից այսօր շատերն են հեռանում, քանի որ առաջարկված պայմաններով ոչ բոլորն են ցանկանում աշխատել: Միգրացիոն օրենքում փոփոխություն կատարելով` մեր դաշնակիցը պաշտպանեց իր  շուկան»,- ասաց  գործատուների միության նախագահը:

Արդյոք ԵՏՄ-ի անդամակցությունից հետո Հայաստանը տնտեսական էական շարժ   կունենա: «Մեր հույսը միայն Ռուսաստանն է,  քանի որ Ղազախստանի հետ դժվար է համագործակցել. կոմունիկացիաների խնդրր կա:  Մեր խնդիրը  այն  է, որ կոնսոլիդացված բրենդ  չունենք եւ էական դերակատում չենք  կարող ունենալ այլ երկրների շուկաներում»,- եզրափակեց  Մակարյանը:


ՍՈՆԱ ՍՅՈՒՆԵՑԻ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ