Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԻՆՉՈ՞Ւ ՍՊԱՌՈՂՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ՍՊԱՌՈՂՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ


Նախորդ տարվա նոյեմբերից սկսած Հայաստանի սպառողական շուկայում նկատվեց ապրանքների գների բարձրացում: Ընդհանուր առմամբ այդ թանկացումները սկսվեցին նախքան դրամ-դլար փոխարժեքի տատանումը: Որոշ տնտեսվարողներ այդ ամենը կապեցին  էներգակիների եւ հումքի թանկացումների հետ: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով`գուցե սպառողական շուկայում թանկացումները չշարունակվեին մինչեւ այսօր, եթե սպառողները կարողանային այդ ամենին ճիշտ ձեւով արձագանքել. «Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, մարդիկ կամ այսպիսի իրավիճակներից զզվել են, կամ` հոգնել: Երբ շուկայում թանկացումներ են նկատվում, մենք սպառողներից զանգեր չենք ստանում»,-նշեց Մելիտա Հակոբյանը :

Ըստ նրա` տարադրամի փոխարժեքի  կարգավորմանը զուգահեռ սպառողական շուկայում ոչինչ չփոխվեց, քանի որ տնտեսվարողները նման ճանապարհով ցանկանում են իրենց կրած վնասները շտկել. «Ամբողջ աշխարհում բենզինի գները իջնում են, իսկ մեզ մոտ ընդհակառակը: Համաշխարհային շուկայում բենզինի գինը իջավ մինչեւ 47-48 դոլար, իսկ մեզ մոտ այդպիսի դեպքերում 10-20 դրամով թանկանում է: Հայաստանում գները բարձրացնելու դեպքում 100-150 դրամ բարձրացնում են, իսկ իջեցնելու դեպքում` միայն 10 դրամով»,-շեշտեց Մ. Հակոբյանը:

Անդրադառնալով «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նոր նախագծին`տիկին Հակոբյանը  փաստեց, որ առաջիկա ուրբաթ օրը ասոցիացիայի անդամներով կհանդիպեն առողջապահության նախարարի հետ: Այդ հանդիպման ժամանակ էլ կհայտնեն իրենց տեսակետը նոր օրենքի նախագծի վերաբերյալ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ