Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

«ԵՍ ԾԱՌԻՑ-ՄԱՌԻՑ ԿՈՒՐՍԻ ՉԵՄ».ԾԱՂԿԻ ՍՐԱՀ`ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՇՎԻ՞Ն

Արխիվ 12-16

«ԵՍ ԾԱՌԻՑ-ՄԱՌԻՑ ԿՈՒՐՍԻ ՉԵՄ». ԾԱՂԿԻ ՍՐԱՀ`ԿԱՆԱՉ

ՏԱՐԱԾՔԻ ՀԱՇՎԻ՞Ն

 

Օրեր առաջ «Իրավունքն» անդրադարձել էր Եզնիկ Կողբացի փողոցում` «Ջելատո» սրճարանի հարեւանությամբ ընթացող շինաշխատանքներին, որոնք շրջապատված են «Ավելի բարեկարգ Երեւան» ցուցապաստառով:   Քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության բաժնի ղեկավար Արթուր Գեւորգյանը, սակայն, որքան էլ զարմանալի թվա, օրեր առաջ մեզ հայտնեց, որ տեղյակ չէ` ինչ շինարարության մասին է խոսքը: «Իրավունք»-ին հաջողվեց պարզել, որ այդ տարածքը  քաղաքապետարանից աճուրդով գնել է «Վան» մոթելի տնօրեն Վահագն Վանթյանը:

Մեզ հետ զրույցում պրն  Վանցյանը ասաց, որ  պատրաստվում է այդ տարածքում կառուցելու ծաղկի սրահ: Հարցին` իսկ ինչու է այդ ամենը արվում  խնամքով արմատախիլ արված ծառերի ու կանաչ տարածքի հաշվին, «Վան» մոթելի տնօրենի խոսքով`  ինքը տեղյակ չէ`  խոսքն ինչի մասին է:  «Ես ծառից-մառից ընդհանրապես կուրսի չեմ: Եթե ուրիշ  կարեւոր հարց կա, տվեք  պատասխանեմ»,- եզրափակեց պրն Վանթյանը:

Հարցի առնչությամբ գրավոր հարցում ենք ուղարկել քաղաքապետարան: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Հ.Գ. Պարոն Վանթյան, Դուք գուցե չեք «տեսել», բայց  մենք գրեթե ամեն օր այդ  վայրով ենք անցնում ու կարող ենք փաստել`տարածքը եղել է կանաչապատ ու ծածկված մի քանի ծառերով:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ