Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՈՉԻՆՉԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՎ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ»

Արխիվ 12-16

«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՈՉԻՆՉԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՎ ՄԻՇՏ

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ»

 

Հայոց բանակի կազմավորման 23-ամյակին եւ երիտասարդների ու սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ այսօր «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը ՀՀ ԶՈՒ հոգեւոր փոխառաջնորդ Տ. ՄՈՎՍԵՍ աբեղա ՍԱՐԳՍՅԱՆՆ էր: Հայր Սուրբին ուղված մեր ընթերցողների հեռախոսազանգերն ու ֆեյսբուքյան հարցերը մեծամասամբ վերաբերում էին հոգեւորական-զինվոր փոխհարաբերություններին, առաջին հերթին հենց բանակի դեմ ուղղված աղանդավորական շարժումներին եւ, իհարկե, Սուրբ Սարգսի տոնը նշելուն ու մերօրյա հերոսների` սահմանապահների առօրյային, որոնց ամենամոտ կանգնած են ՀՀ ԶՈւ հոգեւոր ծառայողները: Մինչ հնչած հարցերին անդրադառնալը, «Իրավունքը» Հայր Մովսեսից հետաքրքրվեց, թե ի՞նչ հոգեբանական վիճակում է գտնվում այսօր դիրքապահ զինվորը, երբ վերջին շրջանում խիստ լարված իրավիճակ էր սահմանում: Ի պատասխան Հայր Սուրբը նշեց.

- Մենք այստեղ քաղաքում մեր տներում նստած անհանգստանում ենք ու խոսում լարված վիճակի մասին: Բայց երբ լինում ես զորամասում` տվյալ լարված դիրքերը պահող զինվորների շրջանակներում, հասկանում ես, որ եթե լարված իրավիճակ կա, ապա միայն քաղաքում է: Այստեղ զինվորները ոչինչից չեն վախենում եւ ռեալ կատարում են իրենց պարտականությունները ու միշտ պատրաստ են արժանի հակահարված տալ թշնամուն: Նրանք պատրաստ են կատարել ցանկացած մարտական խնդիր, որ կտան իրենց հրամանատարները:

- Փաստորեն, իրականում սահմանում որեւէ խուճապ չի՞ լինում:

- Երբեք չեմ զգացել ու չեմ լսել, որ որեւէ տեղ մեր զինվորների մոտ խուճապ առաջանա: Խուճապ կարող է առաջանալ այստեղ` քաղաքում` տարբեր լրատվամիջոցների չափազանցված տեղեկատվությունների հիման վրա, մինչդեռ երբեք սահմանապահ զորամասերում կամ դիրքերում խուճապ չի առաջանում: Այնտեղ մարդիկ շատ լավ գիտակցում եւ տիրապետում են իրավիճակը: Ընդհակառակը, որքան հակառակորդի ագրեսիվ գործողությունների ընթացքում միջադեպեր են լինում, այնքան հայկական կողմը` մեր զինվորները առավել եւս դառնում են պատրաստակամ լավագույնս կատարելու իրենց առաջադրված մարտական խնդիրները` հայրենիքի պաշպանությունը եւ սահմանների անվտանգությունը  լիարժեքորեն ապահովելու համար:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի «Ուղիղ կապին» հնչեցված հարցերի պատասխանները կարդացե՛ք «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ