Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ՓՄՁ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ. «ԽՆԴԻՐԸ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ»

Արխիվ 12-16

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ՓՄՁ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ. «ԽՆԴԻՐԸ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ»

 

Ինչպես հայտնի է, այսօր  ՀՀ կառավարության դիմաց  փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, առեւտրականները բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով  շրջանառության   հարկի   մասին  նոր օրենքի  վերանայում:

Հիշեցնենք` առևտրականների և փոքր ու միջին գործարարների բողոքի ցույցերից հետո Կառավարությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքով նախատեսված գույքագրման պահանջը անցած տարվա հոկտեմբերի 1-ից հետաձգել է մինչև 2015-ի փետրվարի 1-ը: Օրենքը, մասնավորապես, սահմանում է, որ մինչև 58.3 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող գործարարները 3․5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն միայն 1 տոկոս, սակայն պարտավոր են ներկայացնել ապրանքի փաստաթղթերը, հակառակ դեպքում կարող են զգուշացվել և տուգանվել:

ՀՀԿ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեցինք` ինչպես է տեսնում խնդրի լուծումը:  «Խնդիրը պետք է լուծվի փոխհամաձայնության սկզբունքով»,-ասաց պրն Հակոբյանը, սակայն դժվարացավ ասել` փոխհամաձայնություն ասելով` ինչ նկատի ունի:

Անդրադառնալով այն լուրերին, թե ՓՄՁ-ի  ներկայացուցիչների բողոքը ինքնաբուխ չէ, այլ ուղղորդված փաստաթուղթ տրամադրել  չցանկացող  օլիգարխների կողմից, հանձնաժողովի նախագահն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ