Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՐՏԻ ՄԵ՞Կ ԷՐ ՈՒԶՈՒՄ, ՆՈՐԻՑ ԶՈՀԵ՞Ր»

Արխիվ 12-16

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՐՏԻ ՄԵ՞Կ ԷՐ ՈՒԶՈՒՄ, ՆՈՐԻՑ ԶՈՀԵ՞Ր»

 

«ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՊԱՏԻՎ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին «Իրավունքը» խնդրեց անդրադառնալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին եւ նրա մեջ պարունակող մեսիջներին:

Հիշեցնենք` Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցում խոսել էր Գյումրիի դեպքերի ու Հայաստանի տնտեսական վիճակի մասին:

Գառնիկ Մարգարյանը հիշեցրեց, որ իրենք փաստերով անդրադարձել են` ինչպես են թալանվել մեր տնտեսությունը Ռ. Քոչարյանի ղեկավարման տարիներին. «Ինտերնետային կայքերում տպագրված կա Քոչարյանին պատկանող հանքերի, խանութների ու ունեցվածքի մասին, որոնք տարբեր մարդկանց անունով են գրանցված: Այսքանից հետո մեղադրել ուրիշին, դա առնվազն անհեթեթություն է»:

Անդրադառնալով  նախկին նախագահի այն հայտարարությանը, թե կայծակնային առանջանցիկ գործողություններ պետք է ձեռնարկեր իշխանությունը Գյումրիի դեպքերի ժամանակ, կուսակցության ղեկավարը նախ դեպքը սարսափելի համարեց, ապա հիշեցրեց, որ հունվարի 15-ին «Արեւմուտքի խառնակիչ ձեռքն է տեսել  բողոքի ակցիայի ժամանակ, որը փորձեց դաժան դեպքն օգտագործել` հայ-ռուսական հարաբերությունները  վատացնելու համար»: «Ռոբերտ Քոչարյանը նորից մարտի մե՞կ էր ուզում, նորից զոհե՞ր: Չպետք է դա լինի: Պետք է խելամիտ գործողություններ լինեն: Գյումրիում հունվարի 15-ին բողոքող Ժողովուրդը ճշմարիտ էր մի հարցում`  հանցագործը պետք է պատասխան տա ՀՀ-ում գործող  օրենքների համաձայն, քանի  որ ոճրագործությունը տեղի է ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայից դուրս»,- մանրամասնեց պրն Մարգարյանը:

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը կայծակնային առաջանցիկ գործողություններ չէր անում մարտի մեկը կանխելու համար: Ի պատասխան կուսակցության ղեկավարն ասաց, որ  նման հայտարարությունը նախկին նախագահին բնորոշ է. «1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը քողարկելու, աթոռին կառչելու համար Քոչարյանը դա  համարեց «ուչաստկովի» գործ, որը այդպես չէ, իհարկե:  Դա ծանր դեպք էր, որը մինչ հիմա բացահայտված չէ: Երբ «Պապլավոկ» սրճարանում մի մարդու ողնաշար էին կոտրել,  մարտի մեկ կազմակերպել, 2003 թ-ի ապրիլի 13-ի գիշերը  ժողովրդին գնդակոծել, նորից նույն ցինիզմն է խոսել»:

Հարցազրույցը շարունակությունը` հաջորդիվ`iravunk.com-ում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ