Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԶԱՊՆ ԱԶԱ՞Տ ԿԱՐՁԱԿՎԻ

Արխիվ 12-16

ԶԱՊՆ ԱԶԱ՞Տ ԿԱՐՁԱԿՎԻ

Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երեւանում 2014թ. հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի` Զապի  կալանքը երկու ամսով երկարացնելու` Արդարադատության նախարարության միջնորդությունը, եւ օրենքով գողը հունվարի 29-ին ազատ կարձակվի: Թե, որքանով է վերոնշյալ լուրը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել քրեական հեղինակության փաստաբան Վահագն Մարտիրոսյանից, ով հետեւյալ պատասխանը տվեց.
- Մեծ հաճույքով կպատասխանեի Ձեր հարցին, բայց իմ պաշտպանյալը ինձ արգելել է առհասարակ շփվել լրագրողների հետ: Ուստի ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել Ձեր ունեցած տեղեկությունը:
Չնայած փաստաբանը այդպես էլ հստակ պատասխան չտվեց, բայց խոսքերից կարելի էր ենթադրել, որ պատասխանը դրական է, եւ, բնական է, որ ինքը` Զապը, չէր ցանկանա, որ այդ տեղեկատվությունն ընկներ լրատվամիջոցների ձեռքը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ