Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԿՐԵՄԼԸ ՄԻ ՔԻՉ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻՆ. ՌՈՒՍ ԼՐԱԳՐՈՂ

Արխիվ 12-16

ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԿՐԵՄԼԸ ՄԻ ՔԻՉ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԵՐ

ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻՆ. ՌՈՒՍ ԼՐԱԳՐՈՂ


Այս օրերին Հայաստանում է գտնվում «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի սեփական թղթակից ՎԼԱԴԻՄԻՐ ՎՈՐՍՈԲԻՆԸ, ում այցի նպատակն է լուսաբանել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մասին: Լրագրողը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը սարսափելի է, որը սակայն որեւէ քաղաքական ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այն հարցին, թե հնարավո՞ր է Գյումրիի դեպքը դառնա նախադեպ, որպեսզի ռուսական կողմը, Մոսկվան, վերանայի այն որոշումը, թե ում ուր է ուղարկում ծառայության, մեր զրուցակիցը պատասխանեց.

- Կարծեմ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ  պետք է ծառայեն պայմանագրային ծառայողներ: Բացի այդ, լավ կլիներ, որ Կրեմլը մի քիչ ավելի արագ արձագանքեր տեղի ունեցածին: Փառք Աստծո, որ Շոյգոն եղավ այն առաջիններից, ով արագ հնչեցրեց իր պաշտոնական ներեղությունը հայ ազգին: Իսկ եթե մեր նախագահՎլադիմիր Պուտինը ավելի շուտ ցավակցեր, կամ արձագանքեր, հավանաբար Գյումրիում այդքան լարվածություն չէր առաջանա, հասարակական շարժում չէր սկսվի: Իսկ քանի որ լռությունը երկար էր, հետեւաբար, որոշ ժամանակ անց պետք էր սպասել աժիոտաժի: Մարդիկ սկսում են իրենց տարբերակերը հնարել եւ դրանից առաջանում է իրարանցում:


Զրույցն ամբողջությամբ կարդացեք <Իրավունք> թերթի վաղվա համարում:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ