Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՎԱՆՈՅԻ ԱՆՈՒՆԸ ՋՆՋԵԼ ՉԻ ԼԻՆԻ

Արխիվ 12-16

ՎԱՆՈՅԻ ԱՆՈՒՆԸ ՋՆՋԵԼ ՉԻ ԼԻՆԻ

Թեեւ վաղուց որեւէ ռեալ լուր չկա միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանից, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ նրա անունն ի հայտ է գալիս տարատեսակ քաղաքականամերձ պատմություններում: Որոշ քաղաքական գործիչներ լալահառաչ շնորհավորանքներ են հրապարակում նրա ծննդյան օրվա կապակցությամբ, ժամանակ առ ժամանակ էլ ինչ-ինչ ստորագրահավաքներ են կազմակերպում` Վանոյին հայրենիք վերադարձնելու կամ նրա նկատմամբ համաներում կիրառելու առաջարկությամբ:
Բայց լրիվ անսպասելի էր, որ Վանոյի անունը նորից ջրի երես դուրս կգա սովորական դատական քրեական գործի շրջանակներում: Այսպես, Ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քր. գործ, համաձայն որի` ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը շուրջ 700 հազար դոլարի չափով "քցել է" տուժող Արտակ Գալստյանին: Գործի առնչությամբ դատարանում հիշատակվել էին բարձրաստիճան նախկին ոստիկանների անուններ, սակայն հանկարծ հնչեց նաեւ... Վանո Սիրադեղյանի անունը: Ամբաստանյալը հայտարարեց իբր տուժողը իրականում տուժող չէ, նա սկայպով խոսել է Վանո Սիրադեղյանի հետ, եւ ընդհանրապես իր գլխին սարքել է: Ինչին ի պատասխան` տուժողն ասել է, որ ընդհանրապես սկայպից չի օգտվում: Ինչեւէ, այդ հետաքրքիր դատավարությունը շարունակվում է:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ