Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԱՐՄԵՆՊՐԵՍ. «ՓԵՐԻՆՉԵՔՆ ԸՆԴԴԵՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ» ԳՈՐԾԻ ԼՍՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆՊՐԵՍ. «ՓԵՐԻՆՉԵՔՆ ԸՆԴԴԵՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ» ԳՈՐԾԻ ԼՍՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը :  «Armenpress »- ի փոխանցմամբ ` Եվրոպական դատարանը գործի առնչությամբ վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում: Դատավարությանը իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը շեշտել է, որ ժամանակակից աշխարհը պետք է ապրի ազատ, առանց խտրականության եւ ատելության:

Իր ելույթում Ռոբերթսոնը Թալեաթ փաշային անվանել է թուրքական Հիտլեր: Ամալ Քլունին էլ անդրադարձել է Թուրքիայում խոսքի ազատության մռայլ վիճակին եւ մարդու իրավունքների խախտումներին: Քլունին նաեւ անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը ` շեշտելով, որ այն թուրք ազգայնականների ձեռքի գործն է :

Դատավարությունն ուղեկցվում է բողոքի ակցիայով: Դատարանի դիմաց են հավաքվել հայեր և թուրքեր: Տասնյակ ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ հսկում են մասնակիցներին : Հայկական կողմի աջակիցները հանդես են գալիս « Այլևս ոչ մի 1915», «Ժամանակն է » կոչերով :

Մանրամասները`այստեղ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ