Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ` ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻ՞ՍՏ

Արխիվ 12-16

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ`
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻ՞ՍՏ


Այս լուսանկարը, ուր Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ, այժմ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար եւ թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը պատկերված է համասեռամոլներին պաշտպանող պաստառով, հայտնաբերեցինք լոնդոնաբնակ Միկա Արթյանի համասեռամոլություն քարոզող կայքում: Ինչպես նշված է կից տեքստում, նա լուսանկարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ զետեղել լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում: Պաստառի վրա էլ գրված է "ոչ հոմոֆոբիային, ատելությունը ընտանեկան արժեք չէ": Սույն խայտառակ կայքը գովասանքի խոսքեր է շռայլում Վահրամ Կաժոյանի հասցեին. "Նա հայտնի է որպես մարդու իրավունքներին հավատարմորեն նվիրված իր երկրի դիվանագետ, ով անկեղծորեն ուզում է փոփոխություններ դեպի լավը: Ամենակարեւորը, նա ընդօրինակման արժանի օրինակ է, որպես մարդ, ով իր ընտանիքում երեխաներին դաստիարակել է հավասարության եւ հարգանքի արժեքներով... Մեզ պետք են ավելի շատ այնպիսի հայրեր, ինչպիսին Վահրամն է, եւ ավելի շատ այդպիսի դիվանագետներ":
Թե ինչպիսին է նրա տված "դաստիարակությունը", երեւում է թեկուզ նրա դստեր` գենդերային ակտիվիստ Պերճուհի Կաժոյանի գործունեությունից, ով մեր թերթին դատի տված եւ դատարանում պարտված համասեռամոլության 16 լոբբիստներից մեկն էր: Ինչ վերաբերում է Վ. Կաժոյանի "դիվանագիտական" գործունեությանը, ապա ակնկալում ենք ԱԳՆ-ի պարզաբանումը, թե ինչքանով է նման վարքագիծը համատեղելի ՀՀ շահերը դիվանագիտական ասպարեզում ներկայացնելու հետ: ԱԳՆ-ին խնդրում ենք այս նյութը համարել պաշտոնական հարցում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ