Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐ ԴԻԱԿԻՆ

Արխիվ 12-16

ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐ ԴԻԱԿԻՆ

ԱՄՆ Դենվեր քաղաքի ոստիկանները սկզբից սպանում են կասկածյալին, հետո ձեռնաշղթաներ հագցնում սպանվածի ձեռքերին: "Ձերբակալվածը" 16-ամյա Ջեսիկա Էրնանդեսն էր: Ըստ պաշտոնական վարկածի` աղջնակը գտնվել էր առեւանգված ավտոմեքենայում, երբ նրան էին մոտեցել ոստիկանները: Ջեսիկան հարվածել եւ վնասվածք էր պատճառել իրավապահներից մեկին, որին հետեւել էին ոստիկանների կրակոցները: Աղջկան դուրս էին հանել ավտոմեքենայի սրահից, հագցրել էին ձեռնաշղթաները ու հետո միայն հասկացել, որ հանցագործը "թռել" է այն աշխարհ:


"ԽՄՈՒԿ" ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Յակուտիայի վարչության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ զրկվել էին իրենց պաշտոններից: Պատճառը "ազգային" էր. Նոր տարվա հավաքույթի ժամանակ նրանք մի լավ տոնել էին տարեմուտը ու անցել էին դաժան ծեծկռտուքի: Միջադեպի հետեւանքով ոստիկանները խփել-հանել էին իրենց մի գործընկերոջ աչքը: Պատժվածների ցուցակում են վարչության պետը, նրա տեղակալը, քրեական հետախուզման բաժնի պետն ու վերջինիս տեղակալը: Գործի քննությունն առ այսօր ընթանում է:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ