Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. «ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՍԱՐԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԷ»

Արխիվ 12-16

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. «ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ  ՍԱՐԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԷ»

 

Ինչպես հայտնի է, Դոնեցկի, Լուգանսկի ու Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում լարված իրավիճակ է: Իրավիճակը թեժ է հատկապես Դոնբասում, որի ղեկավարը հայտարարել է` Կիեւի հետ այլեւս չեն բանակցելու: Կրքերը չեն հանդարտվում նաեւ  Ուկրաինայում: Կիեւում երեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ցուցարարները պահանջում էին  քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հրաժարականը:

Ուկրաինական խնդրի շուրջ «Իրավունքը» զրուցեց Ուկրաինայի հասարակական-քաղաքական գործիչ Արմեն Մարտիրոսյանի հետ:


- Պրն Մարտիրոսյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին Ուկրաինայում, լարված իրավիճակը շարունակվո՞ւմ է:

- Այո: Իրավիճակը Ուկրաինայում լարված է: Քաղաքացիական պատերազմ է, հանգիստ վիճակի մասին խոսք լինել չի կարող:

- Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշումն ինչպիսի՞ն է Դոնբասի, Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների խնդրի նկատմամբ:

- Դոնբասին Կիեւի իշխանությունները, վերաբերվում են ոչ բարյացակամ: Դոնեցկի, Լուգանսկի հանրապետություններին համարում են ահաբեկչական կառույցներ: Դոնբասում շարունակվում են, այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողություններ զինված ուժերի, ազգային գվարդիայի մասնակցությամբ: Ամեն օր խաղաղ բնակիչներ են զոհվում, կրակոցներ են հնչում:

- Փաստորեն, ոչ Կիեւը ոչ Դոնբասը, չե՞ն ցանկանում արդեն վարել խաղաղ բանակցություններ:

- Իրականում ասվում է մի այլ բան, արվում է մի այլ  բան: Կիեւը  չի ցանկանում ոչ մի զիջման գնալ:

- Կիեւն ու Ռուսաստանը իրար են մեղադրում Դոնբասում, Լուգանսկում ստեղծված  իրավիճակի համար: Իրականում ո՞վ է մեղավոր, ո՞վ է կազմակերպում այս արյունոտ գործողությունները:

- Ռուսաստանը ոչ մի կապ չունի կոնֆիլկտի հետ: Բացի նրանից, որ նա հումանիտար օգնություն է ցույց տալիս Դոնբասի բնակիչներին, այլ կապ չունի խնդրի հետ: ՌԴ-ը փորձում է ամեն կերպ հաշտեցնել կողմերին, բանակցային դաշտ բերել: Այս կոնֆլիկտի հետեւում կանգնած է «Մայդան» կազմակերպած ԱՄՆ-ը, որը Ուկրաինայում  իշխանության է բերել նացիստներին, նեոնացիստներին: Կիեւը ղեկավարում են ԱՄՆ-ի նախագահն ու վարչապետը, որոնք իջեցնում են հրահանգները Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի միջոցով:

- Կարծիք կա, որ Ուկրաինայում երկրորդ «Մայդան» կլինի: Կա՞ն նման նախադրյալներ:

- Երկրորդ «Մայդան» հարյուր տոկոսով չի լինի, քանի որ դրա համար անհրաժեշտ են ֆինանսավորողներ: Երկրում տնտեսական վիճակն էլ այնպիսին չէ, որ այն կազմակերպվի: Մայդան չի լինի, բայց կլինի զինված պետական հեղաշրջում:

-Իսկ ե՞րբ եք ակնկալում այդ հեղաշրջումը:

- Հստակ ժամկետ չեմ կարող ասել: Բայց դա սարերի ետեւում չէ:

- Մի փոքր խոսենք հայ-ուկրաինական հարաբերությունների մասին: Հայաստանը դարձել է ԵՏՄ-ի անդամ: Հայ-ուկրաինական հարաբերություններն ինչպե՞ս եք պատկերացնում:

- Այս պահի դրությամբ չեմ կարծում, թե ինչ-որ հարաբերություններ կզարգանան, քանի որ Հայաստանը ՌԴ-ի գործընկերն ու դաշնակիցն է ոչ միայն ԵՏՄ-ի, այլեւ ՀԱՊԿ-ի կազմում: Հայերն ու ուկրաինացիները բարեկամ ժողովուրդներ են, բայց  հայ-ուկրաինական հարաբերությունները կզարգանան այն ժամանակ, երբ  Ուկրաինայի ներկայիս իշխանությունները կհեռանան:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ