Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԲՀԿ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ԵԽԽՎ-ՅԱՆ ՑԱՎԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ԵԽԽՎ-ՅԱՆ ՑԱՎԸ

Ստրասբուրգում` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում,  հայաստանյան պատվիրակությունը զարմանալիորեն ներկայացել է երեք բացակայով: Արի ու տես, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանն ու ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մանդատով իրենց լիազորված պարտավորությունից խուսանավելով` չեն մեկնել Ստրասբուրգ: Ինչպես մեզ հաջողվեց պարզել, Լ. Զուրաբյանն ու Ն. Զոհրաբյանը պատճառաբանել են, թե վատառողջ են, իսկ Վ. Հովհաննիսյանից անձամբ փորձեցինք պարզել պատճառը, սակայն, միգուցե հարմար կամ օրիգինալ պատճառաբանություն չունենալու համար, վերջինս այդպես էլ չպատասխանեց զանգերին: Իսկ քաղաքական կուլիսներում շրջանառվում է, որ իրականում ԲՀԿ-ական պատգամավորների եւ ՀԱԿ խմբակցության ղեկավարի «փորացավը» ոչ թե մրսածությունն է, այլ նրանք պարզապես չեն մեկնել Ստրասբուրգ, որպեսզի Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու ԵԽԽՎ-ի քվեարկությանը չմասնակցեն, որպեսզի վատամարդ չլինեն ո՛չ Ռուսաստանի առաջ, ո՛չ էլ «հարազատ» Եվրոպայի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ