Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

Մոնսերատ Կաբալյեն հրաշքով է խուսափել բանտից

Արխիվ 12-16

Մոնսերատ Կաբալյեն հրաշքով է խուսափել բանտից

 

Օպերային աստղ Մոնսերատ Կաբալյեն հրաշքով է խուսափել բանտից՝ դատապարտվելով պայմանական ազատազրկման հարկերը չվճարելու համար: Նրան հաջողվել է գործարք կնքել դատախազի հետ, և այժմ նա կմարի իր պարտքը և բավականին մեծ տուգանքը: Պարզվել է, որ Կատալոնիայի բյուջեն չի ստացել ավելի քան կես միլիոն եվրո, որը Կաբալյեն պետք է վճարեր 2010թ. իր ելույթների համար: Իր եկամուտներից պետությանը վճարվող պարտքերը նվազեցնելու նպատակով 9-րդ տասնամյակը թևակոխած օպերայի թագուհին ստացել է բնակության թույլտվություն Անդորրայում, սակայն իրականում այդպես էլ չի տեղափոխվել Բարսելոնայից: Ինչպես նշում է Россия 24 հեռուստաալիքը, երգչուհին գրեթե 9 ամիս հերքել է իր մեղքը և թաքցրել իրական եկամուտները, իսկ Կատալոնիայի մայրաքաղաքում իր գտնվելը բացատրել է բժշկին այցելելու անհրաժշտությամբ: Սակայն նախօրեին համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել, ինչի համար նրա պատիճը մեղմացվել է:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ