Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ` ՎՊ-Ը ՊԱՐԱՊ ՉԻ ՄՆԱ

Արխիվ 12-16

ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ` ՎՊ-Ը  ՊԱՐԱՊ ՉԻ

ՄՆԱ

 

Այսօր ԱԺ-ն ընդունեց մի շարք օրինագծեր, ինչպես նաեւ`Վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը 69 կողմ, դեմ` 12, ձեռնպահ` 10 ձայների հարաբերակցությամբ:

Բավական հետաքրքրիր է քվեարկել ԲՀԿ խմբակցությունը: Դատելով քվեարկության արդյունքներից` կարելի է եզրակացնել`քվեարկությունն ազատ է եղել. պատգամավորների մի մասը քվերակել է կողմ, մի քանիսը` ձեռնպահ, մի քանիսն ընդհանրապես չի քվեարկել:

ՎՊ-ի  այս տարվա գործունեության ծրագիրը պետք է հաստատվեր դեռ նախորդ տարի, սակայն տարածված լուրերի համաձայն՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի  ՎՊ-ի 2013 եւ 2014 թթ-ի զեկույցները  իշխանական որոշ շրջանակների սրտով չեն եղել, այդ պատճառով որոշեցին ՎՊ-ի  տարեկան ծրագիրը քվեարկել հաջորդ նստաշրջանի ժամանակ:

ՎՊ նախագահին կարող ենք արդեն աչքալուսանք տալ` պարապությունից դուրս գալու եւ ընդունված ծրագրով աշխատելու համար:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ