Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏ` ԲՀԿ-ՈՒՄ

Արխիվ 12-16

ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏ` ԲՀԿ-ՈՒՄ

 

Այսօր ԲՀԿ խմբակցությունը  ԱԺ-ում  միայն  օրվա առաջին կեսին էր մի փոքր ակտիվ: Մի շարք օրինագծերի ընդունումից  ու առաջարկներից հետո ԲՀԿ խմբակցության անդամների մեծ մասը բացակայում էր ԱԺ նիստերի դահլիճից: Նմուշի համար միայն մերթընդմերթ   դահլիճում էին Ստեփան Մարգարյանն ու Միքայել Մելքումյանը: Խմբակցության մյուս անդամներին, այդ թվում` նաեւ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, կարելի էր տեսնել ԱԺ միջանքում արագ-արագ անցուդարձ անելիս: Փորձեցինք ԲՀԿ-ի հետ կապված  մի քանի հարց ուղղել ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ` Վահան Բաբայանին, Վահե Հովհաննիսյանին ու Էլինար Վարդանյանին, սակայն  Բաբայանն ու Հովհաննիսյանը «հետո  էլի», «հիմա չէ» պատասխաններով փախս տվեցին: Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, երբ լսեց մեր հարցը, որն առնչվում էր Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրաժարականին, ասաց. «Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ»:

Մեր մյուս հարցին` պետք է ԲՀԿ ավագանին սուգ հայտարարեր` հաշվի առնելով, թե ինչ ծանր ու սարսափելի դեպք էր տեղի ունեցել, տիկին Վարդանյանն ասաց. «Չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, քանի որ բազմիցս խոսել եմ »:

ԲՀԿ խմբակցության պատգամավորների այս պասիվությունը կարող է պայմանավորված լինել նաեւ առաջիկայում տեղի ունեցող  ԲՀԿ առաջնորդի կազմակերպած խորհրդաժողովով:

Ի դեպ,  տեղեկությունների  համաձայն` այսօր ԲՀԿ-ը հանդիպում է ունեցել ՀԱԿ խմբակցությունում` հստակեցնելու, հավանաբար, «Եռյակի» մարտավարությունն ու անելիքները:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ