Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Գ.Սահակյան. Հայկական բանակը շարունակում է հաղթանակների ավանդույթը

Արխիվ 12-16

Գ.Սահակյան. Հայկական բանակը շարունակում է հաղթանակների ավանդույթը

ԱԺ  նախագահ Գալուստ Սահակյանն ԱԺ նիստը սկսելուց առաջ անդրադարձավ երկրի կարեւորագույն իրադարձություններին: Գյումրու ողբերգության վերաբերյալ Գ Սահակյանն ասաց.

’’Մեր իրավասությունների շրջանակներում մինչեւ վերջ հետեւողական ենք լինելու հանցագործության բացահայտմանը: Համոզված եմ, որ հանցագործությունն ամբողջովին կբացահայտվի եւ մեղավորները խստագույնս կպատժվեն’’:

Գ. Սահակյանն անդրադարձավ նաեւ hայ-ադրբեջանական  ու արցախա-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակին.

''Այս օրերին առանձնակի էր դիվերսիոն գործողությունների հաճախականությունը հայ-ադրբեջանական սահմանի եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Ի պատիվ մեր բանակի պետք է փաստենք, որ հայկական բանակը շարունակում է հաղթանակների ավանդույթը` հակառակորդին ոչ միայն հակահարված տալով, այլեւ կանխարգելիչ գործողություններ իրականացնելու միջոցով: Ցավոք, հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցնելիս հերոսի մահով զոհվեցին զինվորական պարտքը կատարող եւ բոլորիս անվտանգությունը սեփական կյանքով պաշտպանած հայկական բանակի սպաներն ու զինվորները'':

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց սահմանին զոհված զինվորների Ավետիսյանների ընտանիքի հիշատակը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ