Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ԼՐԱՑԱՎ ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ԳՐՈՂ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 130-ԱՄՅԱԿԸ

Արխիվ 12-16

ԼՐԱՑԱՎ ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ԳՐՈՂ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 130-ԱՄՅԱԿԸ


Փետրվարի 2-ին լրացավ հայ գրող ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ (Կոստանդին Եղիազարյան) ծննդյան 130-ամյակը: Այս առիթով մի շարք մտավորկաններ եւ հասարական գործիչներ ծաղիկներ դրեցին Կոստան եւ Արմեն Զարյանների հուշատախտակին`իրենց հարգանքի տուրքը մատուցելով մեծանուն գրողի հիշատակին:

Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսելով մեծանուն գրողի ստեղծագործական ժառանգությունից փաստեց, որ Կ. Զարյանը մեծ գործեր է թողել ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ օտար ընթերցողներին, քանի որ պատանի հասականում Զարյանը հայերեն չի գրել, գրել է իտալերեն, ֆրանսերեն. «Պատահական չէ, որ վերջին տարիներին հրատարակվում է գոնե մեկ-երկու գիրք, ինչպես հայերենով այնպես էլ իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ այլ լեզուներով: Հիշում եմ՝ Զարյանը 60-ական թթ. եկել էր Հայաստան: Նա շատ էր սիրում քայլել Աբովյան փողոցով: Ես այդ ժամանակ մի փոքր տղա էի ու արդեն հասցրել էի կարդալ նրա «Տատրագոմի հարսը»: Զարյանի հանճարեղ դեմքին, քայլվածքին, կեցվածքին նայելիս երանի էի տալիս այն քաղաքին, որտեղ այդպիսի մեծեր են քայլում: Այժմ  ամեն անգամ այս փողոցով քայլելիս  միշտ կարոտում եմ մեր քաղաքում տեսնելու Կոստան Զարյանին ու նրա նման մեր մյուս մեծերին՝ Ե. Քոչարին, Մ. Սարյանին, Մինասին, Պ. Սեւակին, Հ. Շիրազին եւ մյուս մեծերին: Այո, հայ ժողովուրդը 20-րդ դարում ունեցել է մեծեր, որոնցից մեկն էլ հենց Կ. Զարյանն է»,-նշեց ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ:

Բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանն իր կյանքի հաջողությոններից մեկը համարում է Կ. Զարյանի հետ մտերմությունը.«Ինձ համար նա  մի մեծ համալսարան էր, գիտելիքների հսկայական շտեմարան, համակողմանի գիտելիքների կրող:  Նրա հետ ամեն  հանդիպումից մի բան սովորում էինք: Նրա հետ խոսելը միայն գիտելիք չէր: Մարդկային մեծ հմայք ուներ, նրա մոտ չէիր կարող որեւէ կեղծ բան ասել: Երջանիկ եմ, որ մտերիմ եմ եղել նրա հետ ում ձայնը մինչ օրս հնչում է ականջներիս մեջ»,-ասաց ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԸ:

Հայաստանի Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը Կ. Զարյանին բնութագրեց, որպես  չափանիշ թելադրող հեղինակի, ով իր գեղագիտական համակարգով, ազգային բովանդակությամբ  չափանիշի կրող ու հուշող էր.«Միայն «Նավը լեռան վրա» վեպը և «Անցորդը եւ իր ճամփան» ճամփորդական նոթերն արդեն թելադրում են այն ուղիները, որոնցով պիտի անցնի մեր ժողովուրդն` այսօր, վաղը եւ ավելի հեռավոր ապագայում»,-ընդգծեց Պ.ԴԵՄԻՃՅԱՆԸ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ