Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ԲՌՆԵԼ ԵՔ ՎՊ-Ի ՕՁԻՔԻՑ, ԱՍՈՒՄ ԵՔ` ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՍԱ»

Արխիվ 12-16

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ԲՌՆԵԼ ԵՔ

ՎՊ-Ի ՕՁԻՔԻՑ, ԱՍՈՒՄ ԵՔ` ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՍԱ»

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի`ՎՊ-ի հաշվետվությունը հակասահմանադրական համարող հայտարարությանը: «Պրն Հակոբյան, ճիշտ են արել, որ Ձեզ են ընտրել ընդդիմության անունից խոսելու համար:  Ձեր ինքնահավանությունն օգտագործում ենք ճշմարտության տեղ: Բայց հասարակությանը տրամադրում եք, թե իբր այնքան մեծ գործ եք կատարել»,- ասաց ԱԺ նախագահը:

Գալուստ Սահակյանը հիշեցրեց` ՎՊ-ի հաշվետվությունը մինչ խորհրդարանում քննարկվելը հանձնաժողովներում է քննարկվել 2-4  ժամ, եւ որեւևէ ցնցող բան չի հնչել ընդդիմադիր ուժերի կողմից:  «Այլ բան է, որ ԱԺ-ում հանդես գան առաջին դեմքերը: Իսկ ալիք  բարձացնելը ոչինչ չի տալիս….»:

Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ընդդիմադիրները բռնել են ՎՊ-ի օձիքից, ասում են` արդյունքներ ասա, բայց  ՎՊ-ը ստուգող մարմին չէ: «Դուք ձեզ   անվանարկում եք»,- եզրափակեց  խորհրդարանի ղեկավարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ