Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

70-Ն ԱՆՑ ԼՏՊ-ԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑ ՑՄԱՀ

Արխիվ 12-16

70-Ն ԱՆՑ ԼՏՊ-ԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑ ՑՄԱՀ

 

ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կշարունակի ապրել հայ ազգի հաշվին, քանի որ Կառավարությունը երկրի առաջին նախագահին ցմահ աշխատանքային իրավասություններ է պատրաստվում շնորհել։ Այսպիսով` այսօր` ՀՀ Կառավարության նիստի ժամանակ, հավանության արժանացավ «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Այս մասին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց. «Մենք հայտնաբերեցինք, որ ժամանակին, երբ օրենքը մշակել էինք պաշտոնաթող նախագահի մասին, կային սահմանափակումներ, որոնք այն ժամանակ բնական էին: Բայց կյանքը այնպիսին է, որ մարդը 70  տարեկանում շարունակում է գործել, ինչը ենթադրում է նաեւ որոշակի երաշխիքներ: Առաջին հերթին խոսքը գրասենյակին է վերաբերվում: Օրենքով նախատեսված է, որ պաշտոնաթող նախագահին գրասենյակ տրամադրվում է իր ցանկությամբ, բայց մինչեւ 70 տարեկան լրանալը: Սահմանափակումը հանում ենք, պաշտոնաթող նախագահի ընտրությամբ գրասենյակը տրամադրում ենք ցկյանս»: Ի դեպ, ինչ վերաբերում պաշտոնաթող նախագահի կենսաթոշակին, ապա այն կկազմի գործող նախագահի աշխատավարձի 80 տոկոսը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ