Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

70-Ն ԱՆՑ ԼՏՊ-ԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑ ՑՄԱՀ

Արխիվ 12-16

70-Ն ԱՆՑ ԼՏՊ-ԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑ ՑՄԱՀ

ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կշարունակի ապրել հայ ազգի հաշվին, քանի որ Կառավարությունը երկրի առաջին նախագահին ցմահ աշխատանքային իրավասություններ է պատրաստվում շնորհել: Այսպիսով` երեկ` ՀՀ Կառավարության նիստի ժամանակ, հավանության արժանացավ "ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին" օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Այս մասին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց. "Մենք հայտնաբերեցինք, որ ժամանակին, երբ օրենքը մշակել էինք պաշտոնաթող նախագահի մասին, կային սահմանափակումներ, որոնք այն ժամանակ բնական էին: Բայց կյանքը այնպիսին է, որ մարդը 70  տարեկանում շարունակում է գործել, ինչը ենթադրում է նաեւ որոշակի երաշխիքներ: Առաջին հերթին` խոսքը գրասենյակին է վերաբերում: Օրենքով նախատեսված է, որ պաշտոնաթող նախագահին գրասենյակ տրամադրվում է իր ցանկությամբ, բայց մինչեւ 70 տարեկան լրանալը: Սահմանափակումը հանում ենք, պաշտոնաթող նախագահի ընտրությամբ գրասենյակը տրամադրում ենք ցկյանս":
Ի դեպ, ինչ վերաբերում է պաշտոնաթող նախագահի կենսաթոշակին, ապա այն կկազմի գործող նախագահի աշխատավարձի 80 տոկոսը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ