Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ԱՆԱՍՆԱՊԱՀԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ... ՊԱՇՏՈՆԸ

Արխիվ 12-16

ԱՆԱՍՆԱՊԱՀԻ
ՎՏԱՆԳԱՎՈՐ... ՊԱՇՏՈՆԸ


Կատարված հանցագործության համար` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը համարվում է մեղմ պատիժ: Բայց ոչ 35-ամյա, ազգությամբ եզդի Իշխան Աբասի Չոլոյանի համար: Անասնապահությամբ զբաղվող այդ անձը իր եղջուրավոր "խնամակյալների" ապահովությունը ավելի բարձր է դասում, քան, անգամ, անձնական ազատությունը:
Օրերս վերաքննիչ քրեական դատարանում նշանակված էր նիստ. պետք է որոշվեր` Չոլոյանը պայմանական է կրելու իր հանդեպ նշանակված երկուսուկես տարվա ազատազրկումը, թե բավարարվելու է մեղադրողի բողոքը, եւ նա հայտնվելու է բանտում: Դատական նիստին մեղադրյալ Չոլոյանը եկավ ուշացած` դատարանը որոշում էր կայացրել հետաձգել դատաքննությունը: Դա առաջին դեպքը չէր, որ Չոլոյանը չէր ներկայացել նիստի: Նախագահող դատավորը փորձեց հասցնել մեղադրյալի գիտակցությանը, որ դատաքննությանը չներկայանալը բացասաբար կարող է անդրադառնալ նրա ճակատագրին, սակայն վստահորեն ասել, որ դատարանի հորդորները տեղ հասան` դժվար է: Չոլոյանն էլ, ըստ իս, չկարողացավ ներշնչել դատարանին, որ "մարդկայնորեն" ճիշտ չի լինի, որ ինքը արոտավայրում անտեր թողնի անասուններին ու գա դատական նիստին…
Մնում է նշել, որ 2013-ին Չոլոյանը մեկ անգամ արդեն մեղավոր ճանաչվել էր` ոչխարներ գողանալու համար, եւ չմարված դատվածությունը ուսերին կատարել էր երկրորդ հանցագործությունը. վաճառել էր ուրիշին պատկանող կովերը: Եթե այդ անձը իր խնամքին չունենար 5 անչափահաս երեխա, միգուցե "խորհուրդ" տայինք դատարանին` Իշխան Աբասի Չոլոյանին որոշակի ժամկետով զրկել անասնապահի "պաշտոն" զբաղեցնելու իրավունքից:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ